Բաժիններ՝

Թրամփը Մասկի կողմից նոր կուսակցության ստեղծման գաղափարը «ծիծաղելի» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ծիծաղելի» է անվանել միլիարդատեր Իլոն Մասկի՝ քաղաքական կուսակցություն ստեղծելու ծրագրերը։

Նա այս մասին ասել է հուլիսի 6-ին Նյու Ջերսիից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։ Տեսանյութը տարածել է Global News-ը։ 

«Կարծում եմ՝ ծիծաղելի է երրորդ կուսակցություն ստեղծելը։ Մենք հսկայական հաջողությունների ենք հասել Հանրապետական ​​կուսակցության հետ։ Դեմոկրատները շեղվել են ուղուց, սակայն միշտ էլ եղել է երկկուսակցական համակարգ։ Կարծում եմ՝ երրորդ կուսակցության ստեղծումը կավելացնի խառնաշփոթը», – ասել է Թրամփը՝ մեկնաբանելով նոր կուսակցություն ստեղծելու Մասկի ծրագրերը։

Թրամփը հավելել է, որ Մասկը «կարող է զվարճանալ», բայց իր կարծիքով՝ երրորդ կուսակցությունների ստեղծումը «երբեք չի աշխատել»։Ավելի ուշ՝ հուլիսի 7-ին, Թրամփը գրառում է կատարել իր Truth Social հարթակում: Նա նշել է, որ Մասկը «կորցրել է վերահսկողությունը», ինչին հետևելն իր համար «ցավալի է»։

Թրամփը ևս մեկ անգամ նշել է, որ երրորդ քաղաքական կուսակցությունն ԱՄՆ-ում երբեք հաջողության չի հասել, և երրորդ կուսակցությունները միայն քաոս են առաջացրել։ Թրամփը հայտարարել է, որ հարկերի կրճատման և ծախսերի օրենքը, որ օրերս ընդունվեց երկրում և որն իր և Մասկի տարաձայնությունների հիմնական պատճառն է դարձել, կվերացնի էլեկտրական մեքենաների մանդատը, և «մարդիկ կկարողանան գնել՝ ինչ մեքենա կցանկանան»։

Թրամփը հավելել է, որ Մասկն իրեն խնդրել էր ՆԱՍԱ-ի (ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ղեկավար նշանակել իր ընկերոջը, ինչն ԱՄՆ նախագահը սխալ է համարել։ 

Ավելի վաղ Մասկն իրեն պատկանող X հարթակում քվեարկությունից հետո հայտարարել էր «Ամերիկա» քաղաքական կուսակցության ստեղծման մասին։ Նա ներկայացրել էր գնահատում, ըստ որի չափազանց մեծ ծախսերը և կաշառակերությունը սնանկացնում են Միացյալ Նահանգները՝ նշելով, որ երկրում գործում է «միակուսակցական համակարգ, այլ ոչ թե ժողովրդավարություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031