Բաժիններ՝

Թրամփի պրոտեկցիոնիստական ​​միջոցները BRICS-ի նկատմամբ հեռանկար չունեն. Չինաստանի ԱԳՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պրոտեկցիոնիստական ​​քաղաքականությունը BRICS-ի անդամ պետությունների և դրանց գործընկերների նկատմամբ անհեռանկարային է: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Առևտրային և մաքսատուրքային պատերազմներում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմն ապագա չունի», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի ծրագրերը 10%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ։

Ինչպես նշել է չինացի դիվանագետը, Պեկինը մշտապես դեմ է հանդես գալիս ճնշում գործադրելու և հարկադրելու նպատակով մաքսերի կամայական կիրառմանը։ 

«Դա չի համապատասխանում կողմերից ոչ մեկի շահերին», – հավելել է նա։Մաո Նինը նաև հիշեցրել է, որ BRICS-ը կարևոր հարթակ է կազմավորվող շուկաների հետ պետությունների փոխգործակցության համար՝ «քարոզելով բացության սկզբունքը, ներառականությունը և փոխշահավետ համագործակցությունը»։ Նա հիշեցրել է, որ այդ միավորումը չի ձգտում  հրահրել միջբլոկային առճակատում։ 

Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր, որ BRICS-ի քաղաքականությանն աջակցող պետությունների նկատմամբ կսահմանվեն լրացուցիչ 10% առևտրային մաքսատուրքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031