Բաժիններ՝

Լեհաստանը ժամանակավոր հսկողություն է սահմանել Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին

Լեհաստանն սկսել է հսկողություն իրականացնել Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին:

Այս մասին հաղորդում է լեհական TVP Info հեռուստաալիքը:Լրատվամիջոցի տվյալներով՝ կեսգիշերին Լեհաստան մուտքի ընտրանքային հսկողություն է սահմանվել 65 կետերում՝ 52-ը՝ Գերմանիայի հետ սահմանին և 13-ը՝ լեհ-լիտվական սահմանին:

Հանրապետության Ներքին գործերի նախարար Տոմաշ Սեմոնյակի խոսքով՝ գործողությանը ներգրավված է սահմանապահ ծառայության 800 աշխատակից, որոնց կաջակցեն 300 ոստիկան, ռազմական ժանդարմերիայի 200 զինծառայող և Տարածքային պաշտպանության զորքերի 500 զինվոր: Այդ միջոցների նպատակը, ինչպես նշել է նախարարը, անօրինական միգրացիայի դեմ պայքարն է:

Արդեն կատարվել են մի քանի ձերբակալություններ։ Ըստ հրապարակման՝ կեսգիշերից առաջ Էստոնիայի մի քաղաքացի տեղափոխում էր Աֆղանստանի 4 քաղաքացու, որոնց թույլատրված չէր օրինական կերպով մուտք գործել Լեհաստան։ 

Լրատվամիջոցը նշում է, որ ժամանակավոր ստուգումները կտևեն մինչև օգոստոսի 5-ը։

Հուլիսի 1-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին 30 օր ժամկետով ժամանակավոր հսկողություն սահմանելու որոշման մասին՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ: Բացի անօրինական միգրացիայի դեմ պայքարից, Վարշավան այդ կերպ  պատասխանել է Գերմանիայի կողմից համանման հսկողությանը, որը սահմանվել է 2024 թվականի աշնանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031