Ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից, նրանց մանդատի ժամկետի ավարտից մեկուկես տարի առաջ, լրացուցիչ խթան հաղորդեց խաղաղության գործընթացին․ Բայրամով

Ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից լրացուցիչ խթան է հաղորդել խաղաղության գործընթացին։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում։

«2023 թվականի «հակաահաբեկչական» միջոցառումներից հետո, Ղարաբաղի հարցը, որը Հայաստանը վաղուց փորձում էր առաջ մղել բանակցային գործընթացում, ամբողջությամբ հանվեց բանակցությունների սեղանից։

Իսկ ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից նոր իրողությունների ֆոնին՝ նրանց մանդատի ժամկետի ավարտից մեկուկես տարի առաջ, լրացուցիչ խթան հաղորդեց խաղաղության գործընթացին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031