Բաժիններ՝

Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Վրաստանի կառավարությունը հաստատել է 2024-2025 թվականների կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների պլան, որի իրականացումը կարժենա 3,7 մլրդ լարի (մոտ 1,4 մլրդ ԱՄՆ դոլար)։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

«Նոր երկամյա պլանը մեզ թույլ կտա արտանետումները պահպանել ներկայիս մակարդակից 10-12 տոկոսով ցածր մակարդակի վրա, քանի որ 2021-2023 թվականներին իրագործված միջոցառումների արդյունավետությունը կանդրադառնա արտանետումների նվազման վրա», – ասվում է շրջակա միջավայրի և բնական պաշարների պահպանության նախարարության հայտարարության մեջ:

Գործողությունների ծրագրում նախանշվում են առաջիկա երկու տարվա գործողությունները՝ մեղմելու կլիմայի փոփոխությունների հետևանքները երկրի տնտեսության յոթ ճյուղերում` էներգիայի արտադրության և հաղորդման, տրանսպորտի, շինարարության, արդյունաբերության, գյուղատնտեսության, թափոնների կառավարման, անտառտնտեսության:

Գործողությունների ծրագրի ֆինանսավորման զգալի մասը բաժին է ընկնում էներգետիկայի և թափոնների վերամշակման հատվածներում ենթակառուցվածքային նախագծերին:

Մասնավորապես, էներգետիկայի ոլորտում առաջնահերթ ուղղությունը լինելու է հողմային, արևային և հիդրոէլեկտրակայանների կառուցումը, իսկ թափոնների վերամշակման հարցում շեշտը դրվելու է նոր աղբավայրերի կառուցման, արդեն գոյություն ունեցողների արդիականացման վրա, ինչպես նաև քաղաքային մաքրման համակարգերի ստեղծման վրա։

Տրանսպորտային ոլորտում նույնպես նախատեսվում են փոփոխություններ, այդ թվում՝ ճոպանուղու զարգացում, հեծանվային ուղիների կառուցում, հասարակական տրանսպորտի զարգացում, մետրոպոլիտենի կայարանների արդիականացում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս