Բաժիններ՝

Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters

2022 թ․ փետրվարին Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանի շուկայից հեռացած օտարերկրյա ընկերությունների վնասները գերազանցել են 107 միլիարդ դոլարը: Այս տվյալները ներկայացրել է Reuters գործակալությունը, որի լրագրողները վերլուծել են ընկերությունների հաշվետվությունները։

Ըստ գործակալության՝ այս տվյալները վկայում են համաշխարհային կորպորատիվ հատվածի ֆինանսական կորուստների մասշտաբների մասին 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո։

«Այն ընկերությունները, որոնք դեռ ձգտում են հեռանալ Ռուսաստանից, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն լրացուցիչ դժվարությունների և հարկադրված կլինեն դիմել ակտիվների մեծ դուրսգրումների և կկրեն մեծ վնասներ», – մեջբերում է Reuters-ը S-RM խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Յան Մասսի կարծիքը:

Եյլի կառավարման դպրոցի զեկույցի համաձայն, որը վկայակոչում է գործակալությունը, վերջին երկու տարվա ընթացքում մոտ 1000 արտասահմանյան ընկերություններ են լքել Ռուսաստանի շուկան։ Միևնույն ժամանակ, հարյուրավորները պահպանել են իրենց ներկայությունը, այդ թվում՝ ֆրանսիական Auchan ցանցը և իտալական հագուստ արտադրող Benetton Group-ը: Սպառողական ապրանքների արտասահմանյան շատ արտադրողներ, հավելում է գործակալությունը, չեն պատրաստվում դադարեցնել իրենց բիզնեսը Ռուսաստանում ՝ ասելով, որ իրենց արտադրանքն անհրաժեշտ է սովորական ռուս սպառողին։

ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով օտարերկրյա ընկերությունների կորուստների ծավալը մեկ երրորդով աճել է վերջին հաշվարկներից ի վեր, որոնք գործակալությունը հրապարակել է 2023 թվականի օգոստոսին։ Այն ժամանակ կորուստների ծավալը կազմում էր 80 մլրդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս