Բաժիններ՝

Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել

Ռուսաստանում ձերբակալվել է ևս մեկ անձ, որը կասկածվում է «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացրած ահաբեկչության ֆինանսավորման սխեմայի մեջ ներգրավված լինելու մեջ: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն իր «Տելեգրամ»–ի ալիքում:

«Հայտնաբերվել և ձերբակալվել է ահաբեկչության ֆինանսավորման սխեմայի մեջ ներգրավված ևս մեկ կասկածյալ»,–ասված է հաղորդագրությունում:

Նշվում է , որ միջնորդություն կներկայացվի՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու:

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։ Ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի կասկածյալներ, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր չորս ահաբեկիչները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031