Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու՝ Թրամփի պլանն անվանել է «ծիծաղելի և անհեթեթ»

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյա Սամի Աբու Զուհրին հայտարարել է, որ Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը կարող է համարվել տարածաշրջանում «քաոս և լարվածություն ստեղծելու» բաղադրատոմս։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Գազայի հատվածում մեր ժողովուրդը թույլ չի տա, որ այս ծրագրերն իրականանան։ Անհրաժեշտ է դադարեցնել մեր ժողովրդի դեմ օկուպացիան և ագրեսիան, ոչ թե վտարել նրանց իրենց հողից», – ասել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան շարժման Telegram ալիքում։

Զուհրին նաև այս թեմայի շուրջ խոսել է Reuters-ի հետ։

«Գազայի հատվածը վերահսկելու ցանկության մասին Թրամփի խոսքերը ծիծաղելի են և անհեթեթ, և նման ցանկացած գաղափար կարող է բոցավառել տարածաշրջանը», – ասել է նա։

Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նենթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր ձեռքը կվերցնի Գազայի հատվածը, հնարավոր է նաև՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, այն կվերածի մերձավորարևելյան Ռիվիերայի, իսկ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս