Հայտնի է՝ ովքեր են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից
Ինչպես արդեն տեղեկացել ենք, քիչ առաջ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել։
«Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»,- գրել էր նա։
168.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվել են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Արամ Այվազյանը և քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նույն գործի շրջանակներում կան ձերբակալվածներ նաև այլ գերատեսչություններից։