Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կառուցողական շփումների մասին
Միացյալ Նահանգները շփվում է թե՛ Մոսկվայի, թե՛ Կիևի հետ՝ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք խոսում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ։ Մենք աշխատում ենք այդ թեմայի շուրջ: Կառուցողականություն ենք տեսնում», – ասել է նա։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ «քրտնաջան աշխատելու է խնդիրը լուծելու համար»։