Փարիզի Իլ դե Ֆրանս տարածաշրջանի քաղաքային խորհուրդների երեք տասնյակ պատգամավորներ լույս մարտի 1-ի գիշերը ակցիա են կազմակերպել անօթեւաններին ցուցաբերվող օգնության չափերն ավելացնելու պահանջով:
Լեհաստանն ու Իսրայելը պաշտոնական երկխոսություն են սկսել Լեհաստանում ընդունված օրինագծի առնչությամբ, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում Հոլոքոստին և Երկրորդ աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած այլ հանցագործություններին լեհերին մեղսակցության մեջ մեղադրելու համար:
Walmart ընկերությունը, որին է պատկանում ԱՄՆ-ում հանրախանութների խոշորագույն ցանցը, զենքի վաճառքի տարիքային սահմանափակումը բարձրացրել է մինչեւ 21 տարեկան։
Ճապոնիան վերստին կսկսի արտահանել այն ձուկը, որը որսացել են Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի մերձակա ջրերում, որտեղ 2011 թվականին ատոմակայանի վթար է տեղի է ունեցել:
Ադրբեջանական ընդդիմադիր ուժերի առաջին համատեղ նախընտրական հանրահավաքը տեղի է ունենալու 2018թ. մարտի 10-ին: Հանրահավաքի անցկացման վայր է ընտրվել Բաքվի Յասամալի շրջանի «Մեխսուլ» մարզադաշտը:
Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհուրդը» ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ փորձում է միավորել երկրում որոշակի կենսունակություն ցուցաբերող ընդդիմադիր ուժերին և համազգային հանրահավաքներ կազմակերպել:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Արեւմտյան Բալկանների երկրներին կոչ է արել ավելի շատ զբաղվել Եվրամիությանն անդամակցելու չափանիշների կատարմամբ, քան մտածել անդամակցելու ժամկետների մասին:
Հայկական gg մոբայլ հավելվածը մարտի 14-ից մուտք է գործում ռուսական շուկա: gg մոբայլ հավելվածը ներկայացնում է Gglaboratories-ը:
Ադրբեջանի գերագույն դատարանը մարտի 1-ին տեղի ունեցած դատական նիստում մերժել է «Նարդարանի գործով» ձերբակալված «Մուսուլմանական միություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեի, Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլիի և այլ 9 անձանց վճռաբեկ բողոքները:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիլեք Օջալանը դատապարտվել է երկու տարի և վեց ամիս ազատազրկման:
Ռուսաստանում սկսվել են «Սարմատ» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ակտիվ փորձարկումները:
Լուցկի քաղաքային խորհրդի պատգամավորները զանգվածային ծեծկռտուք են սարքել հողը վարձակալության տալու որոշման ժամանակ:
Արեմտյան Լոնդոնի բնակիչը վեց անգամ հարուստ է միջին եվրոպացուց, իսկ Բուլղարիայի հյուսիս-արեւմտյան շրջանների բնակիչը՝ եռակի աղքատ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին:
Համայն կաթոլիկների առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանում առաքելական նվիրակ է նշանակել:
Եվրոպայում սաստիկ ցրտերի ընթացքում առնվազն 49 մարդ է մահացել:
Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի բնակիչ 2007թ. ծնված Հաֆիզ Նազիմ օղլու Մամեդովը, ով սովորում էր 4-րդ դասարանում, ինքնասպանություն է գործել:
Մարտի 2-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակություն
Ռուսաստանի գլխավոր սպառնալիքը եւ թշնամին հետ մնալն է:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձանագրեց, որ այսօր գարնան առաջին օրն է, «մենք մտնում ենք գարուն, իսկ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայից արձագանք դեռ չկա»:
Ժնեւի օդանավակայանը մարտի 1-ին դադարեցրել է աշխատանքը սաստիկ ձնատեղման պատճառով։ «Եղանակային պայմանների հաշվառմամբ, Ժնեւի օդանավակայանը օդային երթեւեկության համար փակ է մինչեւ հետագա ծանուցումը»,-ասված է օդանավակայանի կայքում:
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն Ազգային ժողովում խոսեց Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու մասին:
Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ մուտքի վիզաների հետ կապված խարդախության գործի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.
Կանանց միջազգային օրվա առթիվ Թուրքմենստանում հանդիսավոր պայմաններում երկրի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի անունից կանանց դրամական նվերներ կհանձնեն 40 մանաթի (մոտավորապես 11,5 դոլարի) չափով:
81 տարեկան հասակում Մեքսիկայում վախճանվել է Ռոխելիո Գերան՝ «Հարուստները նույնպես լաց են լինում» հեռուստասերիալում Լուիս Ալբերտո Սալվատիերիի դերակատարը:
Աֆղանստանի հարավում «Թալիբան» արմատական շարժման զինյալների կողմից փետրվարի 27-ին առեւանգված 30 հոգուց ինն ազատվել է:
Նոբելյան մրցանակի արժանացած 38 հայտնի անձինք բաց նամակ են հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով ազատ արձակել երկրում ձերբակալված գրողներին ու վերականգնել օրենքի գերակայությունը:
ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի պաշտոնական անձինք պլանավորում են մարտ ամսին Բեռլինում հանդիպել, որպեսզի բանակցություններ անցկացնեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի դեսանտային նավերի խումբը փետրվարի 28-ին, անցնելով Ջիբրալթարի նեղուցը, մտել է Միջերկրական ծով, վկայում են AIS միջազգային Ավտոմատ նույնականացման համակարգի տվյալները, որը ծառայում է նավերի եւ դրանց տեղադիրքի նույնականացման համար։
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հորդորել է Թուրքիային հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը Սիրիայի ողջ տարածքում 30 օր հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ՝ նշելով, որ դա վերաբերում է նաև Աֆրինին: