Եվրոպայի երկրները եւ ԱՄՆ-ը խախտել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, ուստի իրավունք չունեն պայմանները թելադրել Իրանին:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ամստերդամից դիմել է «Միասնական ազգային շարժում»-ից (ՄԱՇ) իր վրացի կուսակիցներին եւ նրանց կոչ է արել մյուս կուսակցությունների հետ բանակցություններ սկսել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրելու համար։
ԱՄՆ-ի հյուսիս – արեւելքում մոլեգնած փոթորիկը կոտրել է այն ծառը, որը 227 տարի առաջ տնկել էր երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը:
Ռուսաստանը Աֆրիկյան Միության հանձնաժողովի եւ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի միջեւ երկխոսության խորացում է ակնկալում:
Հարավային Կորեայի պատվիրակությունը, որը գլխավորում է հանրապետության նախագահի հատուկ պատվիրակը, մարտի 5-ին Սեուլից մեկնել է Փհենյան:
Շվեյցարիան կշարունակի հարկ վճարել հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի համար, ինչպես նաեւ երկրի բյուջեն կրկին կհամալրի ֆեդերալ հարկերի հաշվին:
Բունդեսթագը Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար Անգելա Մերկելի թեկնածության շուրջ կքվեարկի մատի 14-ին:
Աջ կենտրոնամետ կոալիցիան ձայների 37 տոկոսն է հավաքում Իտալիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընտրություններում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերությունը մեռած է, եւ եկել է փոփոխությունների ժամանակը։
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը մարտի 5-ին որոշում է կայացրել մեկ օրով դադարեցնել բոլոր տեսակի դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների մատուցումը:
ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Աբդել Ֆաթահ աս Սիսին մարտի 5-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստանի եւ Իրանի գործողությունները Սիրիայում՝ պայմանավորվելով միասին աշխատել այնտեղ հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում նրա հետ քննարկել է լարված իրադրությունը Սիրիայի Արեւելյան Գութայում:
Պեկինի Ժողովրդական ժողովների տանը մարտի 5-ի առավոտյան բացվել է ՉԺՀ-ի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀԺ) առաջին նստաշրջանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ռեժիսոր Գիլիերմո դել Տորոյի «Ջրի կերպը» կինոնկարը մարտի 4-ին «Օսկարի» գլխավոր մրցանակն ստացավ ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի թվով 90-րդ մրցանակաբաշխությանը: Հոլիվուդյան «Դոլբի« թատրոնից ուղիղ հեռարձակումը վարում էր ABC հեռուստաալիքը։
Ամերիկյան «Fox News»-ի փոխանցմամբ, Նյու Յորքի դատարանի որոշմամբ, իսլամ 3 կանանցից յուրաքանչյուրին 60 հազար ԱՄՆ դոլար են փոխհատուցել այն բանի համար, որ ոստիկանները ստիպել էին նրանց հանել գլխաշորերը:
Չինաստանում միլիարդատերերի թիվը, Hurun հանդեսի («Ֆորբս»-ի չինական նամանօրինակը) վարկածով, 2017 թվականին աճել է 35 տոկոսով՝ հասնելով 819-ի:
U.S. News & World Report հանդեսը Կալիֆոռնիան ԱՄՆ-ի ամենավատ նահանգն է ճանաչել կյանքի որակով:
Երուսաղեմը սուրբ քաղաք է երեք կրոնների` հուդայականության, քրիստոնեության ու մահմեդականության համար: Դարեր շարունակ այս կրոնները փորձել են հաստատել իրենց իրավունքը Երուսաղեմի նկատմամբ:
«Սիրիան դարձավ խոշոր պետությունների մրցակցության ասպարեզ։ Սիրիան՝ որպես պետություն, մնում է, բայց շարունակում է արնահոսել, և դա երկար կշարունակվի, որովհետև ռուս-ամերիկյան հարաբերությունները բոլորովին չեն կարգավորվում»:
Աղքյորփի գյուղի հայկական եկեղեցու բակում փետրվարի 28-ին եկեղեցու հիմնադիր Մոսի Աթաբեկյանի հիշատակը հավերժացնող հարթաքանդակ է տեղադրվել:
Այլ երկրներում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաեւ տարբեր միջազգային կազմակերպություններում եւ միավորումներում ղեկավարների բոլոր պաշտոնների մոտավորապես մեկ քառորդը թափուր է:
Նյու Յորքի Մետրոպոլիտեն-թանգարանը մարտի սկզբից մասամբ հրաժարվել է մուտքի տոմսերի վճարման «Վճարիր որքան կարող ես»՝ 1977 թվականից գործող սկզբունքից:
Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների և հետագա զարգացումների մասին են խոսում վերլուծաբաններն՝ անդրադառնալով այն հարցին, թե ով կգլխավորի երկիրն այս տարվա ապրիլից հետո:
Ադրբեջանի տնտեսության մեջ բանկային վարկերի տեսակարար կշիռը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,5 տոկոսով:
«Ներկայումս թուրք-ադրբեջանական հարաբերություններն այնքան ամուր կապեր ունեն, որ Ադրբեջանը կարող է շարունակել շանտաժի միջոցով խափանել հայ-թուրքական կարգավորման ցանկացած գործընթաց»:
Բարոն Դավիդ դե Ռոտշիլդը Rothschild & Co. ֆինանսական ընկերության վարչության նախագահի պաշտոնը կթողնի այս ամռանը, եւ աշխարհի հնագույն բանկերից մեկը կգլխավոր նրա որդին՝ Ռոտշիլդների դինաստիայի յոթերորդ սերնդի ներկայացուցիչը՝ 37-ամյա Ալեքսանդր դե Ռոտշիլդը:
2017թ. դեկտեմբերի 28-ին Իրանի Ռազավի Խորասան նահանգի կենտրոն Մաշհադ քաղաքում թանկացումների դեմ «Ոչ թանկությանը» կարգախոսով ծայր առան բողոքի ցույցեր, որոնք տարածվեցին նաև նույն նահանգի մի քանի այլ քաղաքներում: Թեև ի սկզբանե ցույցերը տնտեսական ու սոցիալական բնույթ էին կրում, սակայն արագորեն դրանց քաղաքական բնույթն առավել ցայտուն դարձավ:
Նիդեռլանդները մտադիր է ձեռնամուխ լինել մինչեւ 2030 թվականը սննդային թափոնները կրկնակի կրճատելու ծրագրի կատարմանը՝ Եվրամիության եւ ՄԱԿ-ի հանձնարարականներին համապատասխան:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշն ընկել է մինչեւ 43 տոկոս, ինչը նրա ամենացածր ցուցանիշն է դարձել երկրի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր: