Բաժիններ՝

Արթուր Աղաբեկյանը մասնակցել է համայնքապետերի դասընթացի փակման արարողությանը

Մարտի 14-ին Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մասնակցել է կառավարության աշխատակազմի կողմից համայնքների ղեկավարների համար կազմակերպվող հերթական դասընթացի փակման արարողությանը:  ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է պարբերական դարձած դասընթացների նշանակությունը գործադիրի և ՏԻՄ-երի միջև կապի ամրապնդման և համայնքների արդյունավետ գործունեության հարցում: Նա համոզմունք է հայտնել, որ համայնքապետերը կիրառելու են ստացած գիտելիքներն իրենց հետագա աշխատանքում՝ բարձրացնելով ՏԻՄ-երի գործառութային արդյունավետությունը:  Ա. Աղաբեկյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում առավելագույնս նեցուկ կանգնելու տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը և ամրացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031