Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասներկուերորդ նիստը:

Հաստատված օրակարգի համաձայն՝ խորհուրդը քննարկել և հավանություն է տվել «ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 25-ի թիվ 857-Ն», «ՀՀ կառավարության 2013թ. սեպտեմբերի 5-ի N 970-Ն» և «ՀՀ կառավարության 2013թ. փետրվարի 28-ի N 338-Ն» որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերին: Առաջին որոշման մեջ փոփոխություն կատարելու նպատակը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության գործառույթների համապատասխանեցումն է ոլորտին վերաբերող օրենսդրության պահանջներին, երկրորդ և երրորդ որոշումներում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցով սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների և նորմերի պահպանման վերահսկողության իրականացումը:
Մեկ այլ հարցով խորհուրդը հավանություն է տվել «Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը, բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձևը և դիմում-բողոք ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը հաստատելու և ՀՀ կառավարության 2010 թ. հոկտեմբերի 21-ի թիվ 1361-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Նախագծի ընդունումը բխում է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի պահանջներից և ուժը կորցրած ճանաչում «Գանգատարկման խորհուրդ ստեղծելու և վերադաս հարկային ու մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումների քննարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, քանի որ տեսչական մարմինների բողոքարկման հանձնաժողովը քննելու է նաև հարկային և մաքսային վերադաս մարմինների դեմ բերված բողոքները:

Տեսանյութեր

Լրահոս