Սեյրան Օհանյանը հետևել է բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին

Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ստուգատեսի մեկնարկի կապակցությամբ մայիսի 30-ին 5-րդ բանակային զորամիավորում է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էին ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ:

Այցի նպատակն էր ունկնդրել ստուգատեսի մեջ ներգրավված անձնակազմի՝ մարտական պատրաստականության աստիճանների բերման, ժամանակակից համազորային մարտ իրականացնելիս զինծառայողների՝ ըստ կենտրոնացման շրջանների ծավալման, ինչպես նաև մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների և զորավարժությանը ներգրավված ամբողջ անձնակազմի առջև դրված խնդիրների վերաբերյալ զեկույցները:

Seyran Ohanyan (1) Seyran Ohanyan (3) Seyran Ohanyan (4) Seyran Ohanyan (5)

Լսելով զինանձնակազմի՝ մարտական պատրաստականության աստիճանների բերման, հակառակորդի խոցման, պաշտպանական, հարձակողական և հակահարձակողական գործողությունների ժամանակ զորամիավորման պատրաստվածության մասին գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի զեկույցը՝ նախարար Սեյրան Օհանյանը առաջադրված խնդիրների վերաբերյալ կատարեց որոշակի ճշտումներ, տվեց մի շարք հանձնարարականներ:

Ընդհանուր առմամբ բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության նպատակն է կատարելագործել զորամիավորումների, հրամանատարների և շտաբների գործնական ունակությունները ստորաբաժանումները մարտական պատրաստականության աստիճանի բերելիս, մարտական գործողություններ կատարելիս և համակողմանի ապահովումներ կազմակերպելիս, ինչպես նաև բարձրացնել ստորաբաժանումների միջև ներդաշնակումը, փոխգործակցության մակարդակը, անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշներն ու դաշտային վարժվածության մակարդակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031