Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին ազատել զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից
Անդրադառնալով Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին` զրուցակիցները կարեւորել են բարեկամական խմբերի եւ երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանդիպման մասնակիցները վերահաստատել են Հայ Ավետարանական միության միանշանակ պատրաստակամությունն առաջիկայում էլ հնարավոր կարողություններով նպաստել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վարորդի ինքնությունը, ով հանդիսանում է Արարատի մարզի 40-ամյա բնակիչ:
Յան Բորգն ընդգծել է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման:
Ընդլայնված կազմով հանդիպմանը նախորդել էր նախարարների առանձնազրույցը։
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության ներկայացուցիչներին համազգային նշանակություն ունեցող գործընթացներում նրանց կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար:
Հանդիպման մեկնարկին հանրապետության նախագահն, ի դեմս կուսակցության ղեկավարության, շնորհակալություն է հայտնել Սփյուռքում հայապահպանության, ազգային ինքնության, կրթության և բազմաթիվ այլ ոլորտներում Ռամկավար ազատական կուսակցության հետևողական գործունեության համար
Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում և ռազմարդյունաբերության ոլորտում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումներով և նախաձեռնություններով:
Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար:
Ձեռք բերված փաստերի հիման վրա նշված զինծառայողին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են ուսումնական հաստատությունների կառավարմանը, ուսումնական հաստատություններում սովորողների կրթության որակի բարձրացման վրա ազդող գործոններին և սովորողների ուսումնառության մոտիվացիայի բարձրացմանը վերաբերող հարցեր:
Արարատ Միրզոյանը խորհրդանշական է համարում, որ հանդիպում են Ալմաթիում՝ «Բարեկամության տանը», որտեղ 1991թ. ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։
Հանրապետության նախագահը շեշտել է, որ էներգակիր ռեսուրսների սակավության պայմաններում, Հայաստանը հիմնական շեշտադրում է կատարում մարդկային մտավոր կապիտալի զարգացման վրա։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։
Ավելի վաղ երկկողմ բանակցություններ են վարել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին ժամը 11:10-ի սահմաններում ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։
Նշված արարքները կատարելու համար ՀՀ ՊՊԾ-ի նախկին պաշտոնատար անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):
Աղոթենք միասնաբար, որ Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, նոր կորուստներից ու աղետներից հեռու պահի մեր հայրենիքն ու ազգը և Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո շնորհի անվտանգ կյանք ու ստեղծարար հաջողություններ այսօր և միշտ. ամեն»։
Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ: Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը:
Նիկոլ Փաշինյանը ուղերձը է Մայիսի 9-ի առիթով, որտեղ որևէ խոսք չկա Շուշիի ազատագրման տարեդարձի մասին։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վերջին օրերին առանձին քաղաքական շրջանակների, մասնավորապես՝ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և դրա մասնակիցների կողմից հանրապետության տարբեր մարզերում իրականացված բողոքի ակցիաների ընթացքում դրանց առանձին աջակիցների մասնակցությամբ արձանագրվել են առերևույթ՝ քրեական օրենքով արգելված գործողությունների բազմաթիվ դեպքեր, որոնց առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ և քրեական հետապնդումներ են հարուցվել տասնյակից ավելի անձանց նկատմամբ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես […]
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր, որտեղ Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ զետեղելուց հետո իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին:
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առնչությամբ, մայիսի 8-ի դրությամբ, նախաձեռնված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։
«ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։
Կրեմլում տեղի է ունեցել Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերի նկատմամբ վերականգնվել է (ճանաչվել է) Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: