ՀՀ դեսպանությունը Թբիլիսիում մասնակցել է Վրաստանի կանանց միջազգային ասոցիացիայի ամանորյա բարեգործական տոնավաճառին

]Թբիլիսիի Sheraton Metechi Palace հյուրանոցում տեղի է ունեցել Վրաստանի կանանց միջազգային ասոցիացիայի (IWA Georgia – International Women’s Association) կողմից կազմակերպվող ամանորյա ավանդական բարեգործական տոնավաճառը, որին իր տաղավարով մասնակցել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

Այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանության փոխանցմամբ՝ տաղավարում ներկայացված են եղել հայկական մի շարք ապրանքատեսակներ, ավանդական ուտեստներ և խմիչքներ։ Տոնավաճառում իրենց ձեռագործ աշխատանքներն են ներկայացրել նաև ՀՀ-ից ժամանած Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի վարպետները։

Նշվում է, որ հայկական տաղավարը մեծ հետաքրքրության է արժանացել տոնավաճառի այցելուների կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930