ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին:
ՀՀ Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի «Պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքը բաժնի 1.1 կետի «Անշարժ գույքի տեսակը» սյունակում տեխնիկական վրիպակի պատճառով…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մարի Գրիգորյանը նշանակվել է զբոսաշրջության կոմիտեի աշխատակազմի ղեկավարին փոխարինող:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Տեղական հանրաքվեի մասին, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և այլ օրենքներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մուխսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Արզումանյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ:
Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարեգին Գաբրիելյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Նահապետյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին որոշում է ստորագրել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ է նշանակվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել մարզպետարաններում նշանակումներ կատարելու մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակումներ է կատարել:
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Դատական դեպարտամենտում ծառայության մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և այլ օրենքներ:
2018 թ. հունիսի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հունիս ամսին քամու եւ տեղացած կարկուտի հետեւանքների վերացման օպերատիվ շտաբի մի խումբ անդամների հետ՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-25-ին Փարիզ կատարած այցի շրջանակում հանդիպել է ֆրանսիական երկու տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների, որոնց թվում՝ «Dassault systemes»-ի, «Channel»-ի, «Crédit Agricole» բանկի, «Aéroport de Paris»-ի, «Lactalis group»-ի, «CNIM»-ի, «Egis-Group»-ի, «Surys»-ի եւ այլ ընկերությունների ղեկավարների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները, քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը:
Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը չգրանցված աշխատողներ է բացահայտել հանրային սննդի ոլորտում գործող տնտեսվարողների մոտ: «ՆԻԿՎԻՆ» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի Արամուս գյուղի մերձակայքում իրականացնում է միաժամանակ 2 գործունեություն` հանրային սննդի և տաքսի ծառայության մատուցում:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 25-ին այցելել է Արցախի Ներդրումային հիմնադրամ և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Լևոն Մինասյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման ենթարկեց ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պոտենցիալ ներդրումային ծրագրերի իրականացմանը կառավարության կողմից օժանդակություն ցուցաբերելուն ուղղված հարցեր:
Հունիսի 25-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչական դատարանի դատավորների հետ: