Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, դեռևս 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում խուզարկություններ էին անցկացրել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:
Պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել զորակոչի շրջանակում հանձնաժողովներ ստեղծելու մասին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է «Առեւտրաարդյունաբերական պալատի մասին» օրենքը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու և անհատական կազմը հաստատելու մասին:
Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման հերթական փորձը: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Սերգեյ Դանիելյանը զբաղվում է անհայտ ծագման ալկոհոլային կեղծ խմիչքների շշալցմամբ և իրացմամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի խաչերի եւ զանգերի օծման հանդիսավոր արարողությանը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանին։
ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական բարելավել հաշվառման վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը
Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա առթիվ:
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ լուրերը:
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ և 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին հարուցված քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը։
Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառելով նաև ձեռքի հակատանկային նռնականետեր:
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Հարութ Մնացականյանն ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 18-ից 22-ը անց է կացվել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որտեղ շոշափված տեսական խնդիրները, մտահղացումներն ու հրամանատարների որոշումները արտացոլվել են զորամասերից մեկի հետ անցկացված մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում:
Հունիսի 21-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության և ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, համատեղ իրականացված ստուգման արդյունքում, Ասկերան քաղաքի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» գրառմամբ 25 հատ մսի և 229 հատ տարբեր տեսակի պահածոների դատարկ տարաներ։
Սույն թվականի հունիսի 22-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը այցելեց ոստիկանության Հադրութի շրջանային բաժին և հանդիպում ունեցավ շրջբաժնի ծառայողների հետ։
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 22-ին այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի։
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 22-ին հանդես է եկել հայտարարությամբ:
Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած գործողությունների շրջանակում պարզվել է, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ: Բացի այդ, ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից:
Վերջերս իրանական կողմի հետ կայացած աշխատանքային հանդիպում-քննարկումների արդյունքում նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: