Հունիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հունիսի 2-ին հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և դրա հետևանքներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը կորոնավիրուսից շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
ՀՀ պարետի հրապարակված որոշման ՀՀ-ում կարգելվեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել էր առցանց դասախոսությունների շարք, որի նպատակն է ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Մասիս Մայիլյանին շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ՝ դեսպանին և հանձին նրա՝ Իտալիայի ողջ ժողովրդին շնորհավորելով Իտալիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ:
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որը հեռավար ռեժիմով վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գոռ Աշոտի Ալեքսանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ:
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. հուլիսի 1-իցմինչև 2021թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է hրամանագիր Ռուդիկ Հյուսնունցին Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին:
Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու շուտափույթ ապաքինում մաղթել կորոնավիրուսից:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կորոնավիրուսից արագ ապաքինում է մաղթել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Թանկագին Նիկոլ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և հաջողություններ Ձեր անչափ պատասխանատու և բարդ գործում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատվիրակությանը՝ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի գլխավորությամբ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա քաջ առողջություն և հաջողություն է մաղթել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ցանկացել շուտափույթ ապաքինում նրան և նրա ընտանիքի անդամներին:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ պարետի որոշումներով հաստատված ցանկերի ապրանքների արտահանման նկատմամբ:
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ: