Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին ստորագրել «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը, ըստ որի՝ նախատեսվում է բացառություն սահմանել հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության ժամանակահատվածի համար և հնարավորություն ընձեռել Կառավարությանը՝ ստեղծված պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների շուրջ:
Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ֆինանսատնտեսական հատվածը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների պատգամավորները, հակաճգնաժամային միջոցառումների իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք:
Հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ավելի քան 190 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց:
Արաբական աշխարհի ամենահեղինակավոր «Ալ Ահրամ» թերթը (Եգիպտոս) իր հունիսի 25-ի համարում զետեղել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը՝ «Հայոց Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Օսմանցիները իրականացրեցին պատմության մեջ ամենազարհուրելի Ցեղասպանությունը» վերնագրով:
2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ են մտել 2020 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: ՀՀ Սահմանադրության 213 հոդվածը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է» (հոդված 213 1-ին մաս):
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի n 1672-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին այցելել է Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարան և հետևել ՊԲ տարբեր զորամասերի ընդգրկմամբ անցկացվող մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին:
Հունիսի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին ընդունել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանին և քննարկել շրջանում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:
Արշակ Գասպարյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովենիայի բարեկամ ժողովրդին Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և առաջընթաց։
Հունիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, որոնցից 11335-ն` առողջացած, 397-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանը Արմեն Խաչատրյանին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը:
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը քննչական մարմինների և դատախազության հասցեին իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք, անհարիր և անհամատեղելի լինելով իր պաշտոնեական կարգավիճակին և Բարձրագույն դատական խորհրդի առաքելությանը, դուրս են տարրական էթիկական նորմերի և պատշաճության սահմաններից և վիրավորում են ամբողջական համակարգերի և դրանց ներկայացուցիչների մասնագիտական ինքնասիրությունն ու արժանապատվությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին Շուշի քաղաքում մասնակցել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր ազատամարտիկ Սերգեյ Ամիյանի հիշատակը հավերժացնող կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:
23.06.2020թ.-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադառնալով դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում անվստահության հարցին, հայտարարել է, որ «մենք ունենք ոչ այնքան գրագետ քննչական մարմիններ, մենք ունենք ոչ պատշաճ դատախազական հսկողություն», և որ վերջիններս անորակ քննած գործը «ուղղակի շպրտում են դատարան»: Ռուբեն Վարդազարյանը նաև նշել է, որ «մենք չունենք անգրագետ դատավոր»:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցին Արցախի Հանրապետության պետական խորհրդական նշանակելու մասին՝ ազատելով նրան Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից։
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանի լիազորությունները դադարել են։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզեր գործուղելու մասին որոշում է ստորագրել:
Ըստ դրանց՝ ԱԺ նախագահը խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը 7-օրյա ժամկետում հրապարակում է՝ առանց ՀՀ նախագահի ստորագրության:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ աշխարահի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներից, առաջնորդներից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: