Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ընդունել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բեթելինին՝ Ազգային տոնի աթիվ:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող կեղծ օգտատերերին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորանք է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 3-ի n 650-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների նոր կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մեկնարկել են 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագծով նախարարությունների ներկայացրած հայտերի քննարկումները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապի միջոցով մասնակցել է «Հորասիս-Հնդկաստան» (Horasis India) միջազգային հեղինակավոր համաժողովին, հանդես եկել «Վերափոխելով համաշխարհային կառավարումը» թեմայով ելույթով:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քասախ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով նշված համայնքում ապօրինի կառուցվող շինության մասին, չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները:
Միևնույն ժամանակ Դատարանը գտել է, որ քրեական գործով վարույթի ընթացքում Գագիկ Ծառուկյանի ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցի կիրառմամբ:
«Դժվարին ժամանակներում օգնությունը Հայաստանի ժողովրդին լավ ապագայի երաշխիքն է». Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հղած այս ուղերձի հետ միասին այսօր Սերբիայից Հայաստան հասավ մարդասիրական օգնությամբ՝ բժշկական սարքավորումներով ու պարագաներով բեռնված երկրորդ ինքնաթիռը:
«Մենք պետք է անեինք և անենք ամեն ինչ, աշխատենք օր ու գիշեր, որ Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքական և պետական միավոր, կայանա որպես հզոր պետություն, հզոր՝ տնտեսապես, ռազմական ու նաև՝ ժողովրդագրության իմաստով»,- Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի և քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ զրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին, որոնք Հայաստան են ժամանել օգնելու իրենց հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, հունիսի 20-ին անց է կացվել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի ձմեռային զորակոչի արդյունքներին ու ամառային զորակոչի խնդիրներին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, իրավապաշտպաններ Զարուհի Հովհաննիսյանի և Ավետիք Իշխանյանի հետ:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հունիսի 19-ին հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Արթուր Թովմասյանը:
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արդյունավետ իրականացման և այդ գործընթացում շահագրգիռ պետական մարմինների գործունեությունը համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Նիստի օրակարգում ընդգրկված էր «ԹԻՄ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ հարցը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ այսօր՝ հունիսի 19-ին, Երևանում մեկնարկել է ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որին ներկա են նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ՝ Արթուր Թովմասյանը ու Արարատ Միրզոյանը:
«Սահմանադրությունը խորհրդարանական հանրապետությունում նախագահի՝ որպես պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում»,- «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
«Բոլորին հորդորում եմ լինել չափազանց զգոն: Կորոնավիրուսը դեռ շարունակելու է մեզ հետ լինել,- «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: -Այսօր առաջնայինը պայքարն է մարդկանց կյանքի և առողջության համար