Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի n 935-ա եվ 2019 թվականի մայիսի 3-ի n 484-ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել:Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Էռնա Սոլբերգին Սահմանադրության օրվա կապակցությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքը:
Մայիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց:
ՀՀ նախագահի կարգադրության համաձայն Լիլիթ Թութխալյանը նշանակվել Հանրապետության նախագահի ռեֆերենտ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տաթևիկ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մայիսի 14-ին այցելել է հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ծանոթացել վերանորոգման ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը:
Քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող գործունեությանը վերաբերող հարցեր:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով հարցազրույց է տվել հնդկական հեղինակավոր տեղեկատվական պորտալին: Նախագահը պատասխանել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանն, ինչպես նաև գլոբալ համավարակին վերաբերող հարցերին:
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ամբողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների պայմաններում Պարետի մայիսի 14-ի որոշմամբ կրթական հաստատությունների համար սահմանված են աշխատանքային հետևյալ ռեժիմները.
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (կարգը սահմանված է ՀՀ կառավարության 14.05.2020թ. թիվ 730-Լ որոշմամբ): 18-րդ միջոցառման նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
Մայիսի 14-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի երկու փորձագետ անդամի նշանակման համար դիմելու վերաբերյալ։
Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի ստեղծման ծրագիրն է այսօր քննարկվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ նախագահի նստավայրում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, ս.թ. մայիսի 18-22-ը Ադրբեջանում անցկացվելու է օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն: Հատկանշական է, որ զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ:
Հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները մայիսի 13-ին ներգրավվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային մարտավարական զորախաղերում, որոնց նպատակն էր կատարելագործել ընդգրկված ուժերի ներդաշնակման մակարդակը, գործնական ունակություններն ու դաշտային վարժվածությունը, ինչպես նաև ճշտել մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու ձևավորել մարտական գործողությունների իրականացման միասնական մոտեցումներ:
Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման երեսունամյակի առթիվ շնորհավորել է հանձնաժողովի նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյին և մյուս անդամներին՝ մաղթելով հետագա արդյունավետ գործունեություն, ընդգծելով հանձնաժողովի կարևորագույն դերը եվրոպական ընտանիքի գործունեության հիմքում ընկած արժեքների պաշտպանության և երաշխավորման գործում։
2020 թվականի ապրիլի 28-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արթուր Ստեփանյանը, Մարտին Գալստյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը:
Իտալիայի հանրային հեռարձակող ընկերությունը՝ Rai-Radiotelevisione Italiana ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի և երկրի տեխնոլոգիական զարգացման հեռանկարների մասին՝ նշելով, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը, որի սահմանների մեծ մասը փակ են, փորձում է զարգանալ թվային միջավայրում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մուստաֆա Աբդ Ալ Քազեմիին՝ Իրաքի Հանապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Մայիսի 11-ին արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2020 թվականի մայիսի 11-ի N 553-Ա որոշմամբ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքներ:
Մայիսյան Եռատոնի կապակցությամբ բանակի հրամանատարության կողմից գեղեցիկ անակնկալի են արժանացել հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին եւ կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու եւ Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի հրամանագրում փոփոխություն կատարելու մասին: