Բաժիններ՝

Արցախի նախագահը հանձնարարել է մշակել ճանապարհային երթևեկության որոշ տուգանքների ներման ու փոխհատուցման մեխանիզմներ

Մայիսի 27-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ճանապարհային երթևեկությանը և հասարակական կարգի պահպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Քննարկվել են ճանապարհարհային երթևեկության կանոնների ու հասարակական կարգի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները, առկա իրավիճակն ու հիմնախնդիրները: Նախագահը պահանջել է խիստ ու սկզբունքային լինել իրավախախտումների կանխարգելման և արձագանքման հարցում՝ միևնույն ժամանակ բացառելով ուժի անհամաչափ կիրառման որևէ դեպք: Նա ընդգծել է, որ հարկ է հաշվի առնել նաև հետպատերազմյան հոգեբանական առանձնահատկությունները և արհեստավարժ մոտեցումներով իրականացնել ծառայությունը:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է լիազոր մարմիններին ուսումնասիրել և մեխանիզմներ մշակել պատերազմյան ու հետպատերազմյան որոշակի ժամանակաշրջանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքների ու տույժերի ներման ու փոխհատուցման համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31