Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:
Երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները համակարգված աշխատանք են տանում համապատասխան միջազգային կառույցների հետ՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու նպատակով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները, լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ, համացանցում կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում չտարածել դրանք և անհապաղ դիմել ՀՀ ԱԱԾ թեժ գիծ։
Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքն է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը:
Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 330 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
Հայաստանը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն իր հավատարմությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST): Հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջել է հիմնադրամի գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց գործունեության ուղղություններով և նախագծերով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
Շնորհավորում եմ «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության 5-ամյակը։ «Ավրորայի» երախտագիտության ու գթասրտության ներքին ուղերձը, որը հնչում է Հայաստանում, իր էությամբ համամարդկային է:
Ադրբեջանական հատուկ ծառայությունները «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» կեղծ փաստաթուղթ են շրջանառում սոցիալական ցանցերում:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները, որոնք սահմանում են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջները և նախատեսված են հանրապետության տարածքում գործող հանրակրթական (բացառությամբ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար՝ անկախ սեփականության ձևից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 16.03.2020թ․ թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն, 2020թ. մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում մաքսատուրքից ազատվում են ցանկում ներկայացված ապրանքները:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է ուսումնասիրությունը «Զինառ» ՓԲԸ-ում: ՊՎԾ-ից հայտնում են, որ 2017-2019թթ-ի գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո այսօր Հանրապետության նախագահի նստավայրում բացվել է իտալական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրությունը: «Պաոլո և Կարոլինա Ձանի» հիմնադրամից բերված և Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը պատկերող 18-րդ դարի չորս կտավները պատկանում են անվանի վարպետներ Ջովանի Անտոնիո Կանալետոյի, Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի և Միկելե Մարիեսկիի վրձնին:
Իսպանիայի Սենատը սեպտեմբերի 23-ին վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոն:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը:
ՀՀ վարչապետի որոշմամբ 100-ից ավել բուժաշխատողներ ու գերատեսչությունների ներկայացուցիչներ պարգևատրվել են շնորհակալագրերով:
ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը, որի նպատակը զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցելն է։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը արձագանքել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների բաց նամակին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն:
Այսօր, ժամը 11։00-ին սկսված Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվել է: Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին, ժամը 10:00-ին:
Օբսերվացիայի ենթակա անձանց վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում` արտահիվանդանոցային վարակաբանական հսկողության պատուհանում: