ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առթիվ:
Սեպտեմբերի 4-ին ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը այցելել է Մարտունու շրջանի Նորշենի համայնք, որտեղ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 5-ին կմասնակցի Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել օրերս Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչմանն արժանացած և Հայրենիքի շքանշանով պարգևատրված վաստակաշատ բժիշկ, սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանի հետ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ֆուտբոլիստ եղբայրների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ԱրցախիՀանրապետության օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին:
vՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արա Ֆիդանյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով:
1991 թ․ սեպտեմբերը ճակատագրական ու բախտորոշ էր հայ իրականության մեջ․ սեպտեմբերի 2-ին անկախություն հռչակեց Արցախը, իսկ սեպտեմբերի 21-ին իր անկախության հանրաքվեն անցկացրեց Հայաստանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Իգոր Մատովիչին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող «Հանի հաուս Արցախ» մեղրի արտադրությամբ զբաղվող ընկերության գործարան և ծանոթացել աշխատանքի պայմաններին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի Անկախության օրվա առթիվ։
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ, որոնց մոտ կասկածվում է սննդային թունավորում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց: Որոշ քաղաքացիների կյանքը փրկել չի հաջողվել:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին և առաջին անգամ դպրոց մտնող ուսուցիչներին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել Ա.Ղ.-ին: Նա, հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ և գտնվելով կալանքի տակ, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, նույն գործով մյուս ամբաստանյալ՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կ. Ս.-ի օժանդակությամբ, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից անձնական օգտագործման նպատակով ապօրինի ձեռք է բերել, պահել և փոխադրել է թմրամիջոցներ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ, ընդունել է շինարարության ոլորտի մի խումբ գիտնականների և պատասխանատուների։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը՝ տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Նիկ Սմարթի գլխավորությամբ։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ, մաղթել նրան առողջություն, ստեղծագործական եռանդ և ավյուն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Օգոստոսի 30-ին ՊԲ-ի շտաբում անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին ներկա են գտնվել Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական երկու պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարներ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա առթիվ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը կլինի արձակուրդում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական օգնություն կտրամադրի 0-18 տարեկան 3110 երեխաների, որոնց ընտանիքները պետական ընտանեկան նպաստի համակարգի շահառուներ են: Միանվագ դրամական օգնությունը կկազմի 26 500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի ողջ տարածքում բնակվող, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր: Վարչապետին և նախագահին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը: