Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կասկածելի բովանդակությամբ հաղորդագրություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների հետ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին, ով Երևան է ժամանել Համամաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
«Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում օրերս Օտտավայում գտնվող ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, Կանադայի խորհրդարանի պատգամավոր, արտաքին գործերի քարտուղար Ռոբերտ Օլիֆանթի հետ հանդիպմանն, անդրադառնալով արդի տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծել է Արցախի անկախության ճանաչմանն օժանդակելու անհրաժեշտությունը, միաժամանակ ահազանգել, որ Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին միայնակ թողնելը բերելու է Ադրբեջանի կողմից հայրենի Արցախում բնակվող հայության նոր ցեղասպանության:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա օգնական Ազատ Բաբայանն ու անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը նոյեմբերի 2-3-ը կլինեն ՌԴ` ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը մասնակցելու համար։
Նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:
Քննարկվել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի եւ երկարաժամկետ կայուն ներդրումների իրականացմանն առնչվող հարցեր:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում է:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթը ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը միանում է ծրագրին:
ԱԺ նախագահն ընդգծել է, որ 2022 թ. սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան Ադրբեջանի կողմից իրականացվել է հենց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, խախտվել են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները:
Անն-Լորանս Պետելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ հավելել, որ Ֆրանսիան պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը մեր երկրին մարտահրավերների հաղթահարման գործում:
Օրենսդիրները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց վստահորդները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից փորձել են հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, սակայն օդանավակայանում ծառայություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներն արգելել են նրանց ելքը՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում ելքի իրավունքի սահմանափակման առկայության պատճառով և Պաշտպանի աջակցությունն են խնդրել իրենց վստահորդների ելքի իրավունքի սահմանափակումը վերացնելու հարցում։
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և ռազմական կցորդին:
Վերոգրյալ առերևույթ հանցանքի կատարման համար Մ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասին):
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 21-ին կարգադրություն է ստորագրել, որով հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակել։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը, ավարտելով իր ուսումնառությունն Իտալիայում, սույն թվականի հոկտեմբերի 25-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն։
Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով:
Արմեն Գրիգորյանը և Գիյոմ Օլանժիեն գոհունակությամբ ընդգծել են երկուստեք իրականացվող գործուն քայլերը հայ-ֆրանսիական հարաբերությունների և՛ խորացման, և՛ ընդլայնման ուղղությամբ:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվում է 62207199 քրեական գործը:
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ բարեմաղթանքները և լավագույն ցանկությունները։
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 27-ի նիստում հավանություն է տվել Ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադայի պատշաճ մասնակցության համար անհրաժեշտ գումարը նախատեսված ժամկետից ավելի շուտ փոխանցելու վերաբերյալ որոշմանը: