Ուղիղ երկու տարի է անցել Հարավային Կովկասի ամենաբարդ և երկարաձգված ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված քառօրյա պատերազմից, որը, չնայած տասնամյակներ քննարկված և չբացառված, սակայն սառը ցնցուղ դարձավ թե՛ հակամարտող կողմերի, և թե՛ միջազգային հանրության համար։
Արցախում հայտնաբերված քարաբեկորները, որոնք տեղադրված են Արցախյան լեռների տափաստանամերձ հատվածի արևելյան լանջերից մեկի վրա և զբաղեցնում են մոտ մեկ քառակուսի կիլոմետր տարածք, բնական գոյացություններ են:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշում է, որ հայկական զինված ուժերն ապրիլյան պատերազմից երկու տարի անց պատշաճ կերպով կատարում են իրենց առջև դրված խնդիրները՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելով:
«Առաջին խումբ գործերն արագացված կարգով վարույթ են ընդունվել, դրանք հրապարակային են, երևում է կոմունիկացիան, երկրորդ խմբի մասով դեռ հրապարակային որևէ բան չունենք՝ վարույթ ընդունելու հետ կապված»։
2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված մայոր Սուրեն Մելքումյանի հիշատակին այսօր Հադրութի շրջանի Տումի համայնքում տեղի է ունեցել խաչքարի և ցայտաղբյուրի բացման արարողություն:
«Հակառակորդն այլևս ի վիճակի չէ ռազմական գործողություն իրականացնել, բայց դա չի նշանակում, որ դա բավարար է։ Պատերազմն այնպիսի երևույթ է, որ անընդատ նոր ձևեր ու մեթոդներ է փնտրում՝ հակառակորդի հանդեպ գերակայություն ձեռք բերելու համար, և մենք աշխատանքներն իրականացնում ենք այդ ուղղությամբ»,:
«Բանակաշինությունը պետականաշինության պես անընդհատ գործընթաց է։ Ցանկացած պահի, երբ մարդիկ, ովքեր համարում են, որ կատարել են ամեն ինչ այդ փուլի համար, պետք է ճանապարհ հարթեն՝ նոր մտքերով, նոր գաղափարներով այդ գործընթացը շարունակելու»:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ հետևություններն արվել են, դասերը քաղվել են, և ահռելի աշխատանք է տարվել հայկական զինված ուժերի մարտունակությունն ավելի բարձրացնելու, առաջնագիծն ավելի ամուր դարձնելու ուղղությամբ:
Երբ մենք խոսում ենք «ապրիլյան դասերի» մասին, պետք է հաշվի առնել, որ դա պետական բոլոր կառույցներին է վերաբերում, որովհետև միայն առաջին հայացքից է դա կապված ուժային կառույցների հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին այցելել է Դադիվանքի վանական համալիր և այնտեղ մասնակցել Սուրբ Հարության տոնի Սուրբ պատարագին:
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը մարտի 25-31-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:
Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում երեկ՝ մարտի 29-ին, տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված երկու քաղաքացիների վիճակը շարունակում է մնալ կայուն-ծանր:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը թիվս այլ հարցերի կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) Բակո Սահակյանն ասել է, որն ադրբեջանցի փախստականները կարող են Արցախ վերադառնալ և ապրել այնտեղ՝ պայմանով, որ կընդունեն հանրապետության իրավազորությունը։
Ստեփանակերտի Տիգրան Մեծի փողոց, 10 հասցեում մարտի 28-ին բացվել է հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք, որը տևելու է մինչև ապրիլի 8-ը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին այցելել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ եւ ծանոթացել գյուղերում բարեկարգման ծրագրերի իրականացմանը:
Արցախի բնակչությունը շարունակում է կրել պատերազմի հետևանքները. պատերազմից հետո Արցախի տարածքն աշխարհում առաջիններից է եղել մեկ քառակուսի կիլոմետրի վրա ականների քանակով:
Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում այսօր՝ մարտի 29-ին, տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված երկու քաղաքացիներին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատել են:
Տեղում վերլուծության ենթարկելով օպերատիվ ծառայության հետ կապված որոշ առանցքային հարցեր¸ ոստիկանության պետը հստակ հանձնարականներ տվեց դրանց լուծման և հանրապետության օպերատիվ իրավիճակը էլ ավելի կայունացնելու ուղղությամբ։
Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում` ականի վրա, մեքենա է պայթել, որում եղել են ականազերծողներ:
2018թ. մարտի 29-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Ժիրայր Գերգերյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ խորհրդական:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին համոզված է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական, ծայրահեղական և թշնամական դիրքորոշումն է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, գյուղոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, մարտի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ գյուղատնտեսական ընթացիկ հարցերի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, մարտի 26-ին epress.am լրատվականում հրապարակված Ասյա Խաչատրյանի հարցազրույցի հիման վրա սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման շրջանակներում, հարցում է կատարել ԱՀ ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ:
«Դրական կընդունենք, եթե հետևություններ անեն այդ ամենից, և ընդհանրապես Ադրբեջանին զենք չվաճառեն՝ լինի դա ՌԴ-ն թե այլ պետություն»:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է ոստիկանության ղեկավարությանը ծառայողական հետաքննություն իրականացնել ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի հայտարարությունների կապակցությամբ:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, խոսելով աղջկա պնդումների և ներկայացրած պատմության մասին, նշեց, որ արդեն սկսվել է ծառայողական հետաքննություն:
Արցախի Հանրապետության (ԱՀ) մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևողական է լինելու ԱՀ ոստիկանության կողմից իր նկատմամբ գործողությունների մասին Ասյա Խաչատրյանի պնդումներին պատշաճ իրավական արձագանք ապահովելու հարցում և այդ ուղղությամբ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները: