
Բակո Սահակյանը պարգևատրել է Արցախի փրկարար ծառայության նախկին ղեկավարին
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախում փրկարար ծառայության ստեղծման, զարգացման ու կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ փրկարար ծառայության նախկին ղեկավար Ասլան Գրիգորյանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։