Նոյեմբերի 7-ին «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով «մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը եւ համագործակցելով բանակի հրամանատարության հետ` այս օրերին ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»:
«Մենք պետք է մեր զգոնությունը բարձր պահենք՝ հաշվի առնելով Ադրբեջանում վատթարացող տնտեսական իրավիճակը և հասկանալով, որ Ալիևի վարքագծով պայմանավորված, ելնելով նախկին փորձերից, երբ ամեն անգամ վատանում էր իրավիճակը, ինքը փորձում էր առաջնագծում իրավիճակը սրել, որ հանրության ուշադրությունը շեղի»:
«Միլիցիայի հատուկ նշանակության» և «Փառապանծ մարտիկներ» ջոկատների հրամանատարական խորհրդի հայտարարությունը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանրապետության կենտրոնական հատվածում դիտել է պաշտպանության բանակի զորավարժությունները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են աշխատել կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ապագա քայլերի քննարկման նպատակով:
Ղարաբաղյան հակամարտությունում նկատելի է լճացման շրջան: Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում իր իտալացի գործընկեր Պաոլո Ջենտիլիոնիի հետ երեկ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց:
Այդ օրերին, որ դեռ ոչինչ չգիտեինք, Սամվելս զանգեց, ասաց՝ մամ, վրես հալ չկա, շատ ահավոր է, մի բան ուղարկի ուտելու: Ես էլ ամսի 2-ին արագ գնացի խանութ, զանգեցի Սամվելիս, որ հարցնեմ՝ ինչ է ուզում, ասաց՝ մամ, պետք չէ, էլ չզանգես: Մենք էլ զարմացանք, թե էս ինչ եղավ:
Հունվարի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից հերթական անգամ իջեցվելու են մատուցվող ծառայությունների սակագները:
Հայդուկ ջոկատի շտաբի պետ Վիտյա Հակոբյանն այսօրվա ասուլիսին, պատասխանելով հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի`ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Մովսես Հակոբյանի հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին, ասաց.
Ադրբեջանում ներքին ու արտաքին քաղաքականությունը սերտորեն միահյուսված է։ Դրանցում փոփոխությունները զուգահեռ են տեղի ունենում։ Խոսքն առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է։ Ահա արդեն 25 տարի այդ հակամարտությունը Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունն է։ Դա միակ խնդիրն է, որի շուրջ որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով ժողովրդի կարծիքը։
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Տիգրանակերտում լրագրողների հետ զրույցում անդրադարձել են երկու հայկական պետությունների տնտեսությունների զարգացման հեռանկարներին և նշել այն քայլերը, որոնց միջոցով ակնկալվում է ապահովել տնտեսության զարգացումը:
ԼՂՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության ու ՀՀ խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ ԼՂՀ ԱԺ նախագահի և փոխնախագահի մասնակցությամբ:
Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողի զինանոցն այսօր ավելի է համալրված սարքավորումներով:
Նոյեմբերի 6-ին, ՊԲ շտաբում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի «Հայաստան-25. աշխարհը եւ կանայք» թեմայով համաժողովի մասնակիցներին:
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության եւ անվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը և Արցախի կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել են կենտրոնական ենթակայության զրահատանկային զորամասերից մեկը, որտեղ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ ներկայացվել է մարտավարաուսումնական վարժանք:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ԼՂՀ Ազգային ժողով, որտեղ առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
«Դա աշխատանք չէ, ծառայություն չէ, դա առաքելություն է, և, այդ առումով, ինչ-որ տեղ նաև Ձեր հաջողությամբ է պայմանավորված մեր ազգի ապագան: Այն վստահությունը, որ այսօր կա հայ ազգի մոտ՝ ոչ միայն ՀՀ-ում, ԼՂՀ-ում, այլ նաև՝ Սփյուռքում, համոզված եմ, որ արդարացվելու է: Ոչ միայն ՀՀ-ն է Ձեր պաշտոնավարման ժամանակ հաջողություններ արձանագրելու, այլ նաև Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության առումով արդյունքները ևս պայմանավորված են լինելու Ձեր հաջողություններով»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Արցախի նախագահը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ ու արդյունավետ գործունեություն: Արցախի նախագահը հույս է հայտնել, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակահատվածում հայկական երկու պետությունների բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ ու ընդլայնվել:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Արցախ:
ՊԲ առաջապահ զորամասերը հետևել են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
«Դա չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ մենք երբեւիցե չենք թիրախավորում քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտներ: Դա Ադրբեջանի նման ահաբեկիչ, հանցագործ երկրի ոճն է»,- ընդգծեց Բաբայանը` օրինակ բերելով ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանցիների կողմից կատարված վայրագությունները Մարտակերտում, Թալիշում, Մատաղիսում:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունն է հրավիրել առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում։
Վերջին օրերին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը նորից փորձում է սահմանին իրավիճակը ապակայունացնել: Ավելին` հակառակորդն արդեն կիրառում է ոչ միայն հրաձգային, այլև իր զինանոցում առկա պաշարից այլ զինատեսակներ: