Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին և ադրբեջանցի ժողովրդին օկուպցված Արցախի նկատմամբ վերահսկողություն սահմանելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության և եղբայրական կապերի ամրապնդման հեռանկարները։
Եկեղեցու «բարենորոգման» հարցով ԱԺ հանձնաժողովը ոչ թե հանձնախումբ, այլ հակասահմանադրական հանցախումբ է։ ԱԺ-ն օրենսդիր մարմին է և պետք է հսկի կառավարության գործունեությունը։ Այն ունի կանոնակարգ-օրենք, որի շրջանակը չի կարող գերազանցել ՀՀ Սահմանադրությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Չեչնիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները, հաղորդվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։
Բյուջետային միջոցների անարդյունավետ բաշխում, պաշտոնյաների խրախուսումներ, նպաստների ու արտոնությունների կրճատում:
Հոկտեմբերի 8-ին Արցախի 44-օրյա պատերազմում հերոսացած կապիտան Իշխան Պետրոսյանի Հիշատակի օրն էր։ Ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, կապիտանի հետ մարտական ուղի անցած տղաները հավաքվել էին մեկ վայրում՝ Իշխան Պետրոսյանի հայրենի գյուղի՝ Քասախի մշակույթի տանը, հիշելու ու խնկարկելու հերոսի հիշատակը։
«Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն Էդգար Ղազարյանը և Դավիթ Սարգսյանը քննարկում են Ադրբեջանի բռնապետ Ալիևի նոր սպառնալիքները հայ ժողովրդի հասցեին, Հայաստանի նկատմամբ տարածքային, ժողովրդագրական և մշակութային պահանջները, ադրբեջանցի դիվերսանտի՝ Հայաստանի տարածք ներթափանցումը, նաև՝ այս վարչախմբի անատամ ու թուլամորթ պատասխանն այդ ամենին։
Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը։
Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան
Ադրբեջանցի իշխանամետ բլոգեր Քյամրան Ռազմովարը օկուպացված Ստեփանակերտ է գնացել հպարտությամբ նկարահանել, թե ինչպես են քանդում Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը։
Երեկ օկուպացված Ջրականի շրջանում ականի պայթյունների հետևանքով հայր և որդի ծանր վնասվածքներ են ստացել։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանն է։
Օկուպացված Ջրականի շրջանում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով տուժել է նախկինում ականի պայթյունից վնասվածք ստացած ադրբեջանցու հայրը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։
Գանձասարի գավթի հայտնի տապանաքարը ոչ թե Հասան Ջալալ Դոլայի, այլ 15-րդ դարում ապրած Ջալալ Մեծ իշխանի տապանաքարն է, ինչի մասին հստակորեն վկայում է 1431 թվականի արձանագրությունը: Այն կրում է եզակի վարպետությամբ իրականացված հորինվածք, որը խորհրդանշում է Երկրորդ գալուստն ի դեմս Արևի, Լուսնի և Աստղն առավոտի:
«Դա վիրավորում է իմ բանականությունը» հայտնի արտահայտությունը դարձել է Հայաստանի հանրային-քաղաքական կյանքի շարժիչ ուժը: Դրանով առավելապես ու հատկապես առաջնորդվում է իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի հակաբանական գլխավորությամբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանն է։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է:
Վերջին շրջանում Բաքվում նկատելիորեն խստացրել են ռազմատենչ հռետորաբանությունը Երևանի հասցեին, ինչն իր արտացոլումն է գտել նաև Իլհամ Ալիևի մի քանի հրապարակային ելույթներում, մասնավորապես՝ իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության հերթական համագումարում:
Օրեր առաջ Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումն ու տեղի կին բնակչի սպանության փորձը խաղաղության կեղծ թմբիրից արթնանալու հրամայականի հերթական ահազանգն էր։
Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ուղիղ 10 տարի առաջ՝ 2016-ի հոկտեմբերի 7-ին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրն աշխարհահռչակ տնտեսագետ, կայուն զարգացման ոլորտի համաշխարհային առաջնորդ և Կոլումբիայի համալսարանի «Երկրի ինստիտուտի» (Earth Institute) տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն է:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱ Ե. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի բաժնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովն է:
«Նախկինում՝ մինչև սրանց իշխանության գալը, Հայաստանը ՀԱՊԿ-ում երբեք խնդիր չի ունեցել: Կարևոր հիշեցում. ՀԱՊԿ-ը 2022թ. նախագահել է Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Սաղ գիշեր «չքնեց» Փաշինյանը, երբ Ղազախստանը խնդիրներ ուներ: Ղազախստանը դիմեց, ՀԱՊԿ-ը միջամտեց, Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով «շատ արդյունավետ» խնդիրը լուծեց… բոլորը գոհ են, այդ թվում՝ Ղազախստանը:
1988 թվականի ապրիլին ԱՄՆ ԿՀՎ-ն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկում էր ոչ թե որպես կարճաժամկետ տեղային խնդիր, այլ որպես ԽՍՀՄ-ի համար ավելի լայն քաղաքական և ազգամիջյան ճգնաժամի հնարավոր աղբյուր։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Հայ դատի գրասենյակի Արևմտյան ափի համայնքային կապերի պատասխանատու Կարեն Ջինբաշյանն է:
«Կա իրականություն, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990թ. օգոստոսի 23-ին ընդունել է Անկախության հռչակագիրը: Դա փաստ է: Հիմքը եղել է 1989թ. դեկտեմբերին ԼՂՀ ընդունած փաստաթուղթը: Հիշեցնենք, որ նաև Ղարաբաղից ընտրված մարդիկ են եղել Հայաստանի Գերագույն խորհրդում: Անկախության հռչակագիրն ընդունվել է միաձայն: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաստատել է Անկախության հռչակագիրը, Հայաստանի անկախությունը: Դրանից առաջ սեպտեմբերի 2-ին սկսում է Արցախի անկախության հռչակումը, այնուհետև տեղի է ունենում այդ հարցով հանրաքվեն»:
«1998-ից մինչև 2018-ը դեղին մամուլը, այսինքն՝ այսօրվա իշխանությունը, մեր հասարակությանը թունավորում էր, թե իբր բոլորը թալանչի են։ Որքան իրենք են թալանում երկիրը, ոչ ոք չի թալանել։ 8 տարում 8 միլիարդ դոլարի արտաքին պարտք են վերցրել, մի ենթակառուցվածք չեն կառուցել։ Անգամ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը կառուցվել է Սերժ Սարգսյանի օրոք հաստատված ծրագրով։ 451 մարդու նկատմամբ ապօրինի գույքի հարցով քրեական գործ է հարուցվել, ապա փակվել։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ այդ գործերը կեղծ էին, կա՛մ էլ իրենք են նրանցից փող վերցրել և գործերը կոծկել։ Երևանը երեք տարի շարունակ՝ 2021-24 թթ․, գլխավոր հատակագիծ չի ունեցել, որ հողերը մեջ-մեջ անեն»,- նշեց Մանուկյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն է:
Փախստականների վերադարձի իրավունքի իրացումը միջազգային իրավունքի շրջանակներում շարունակում է մնալ առավել բարդ և դժվար լուծելի խնդիրներից մեկը: Այն հատկապես սուր դրսևորումներ ունի Եվրասիական տարածաշրջաններում, որոնք հաճախ են դառնում աշխարհաքաղաքական բախումների ասպարեզներ։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում, երբ խնդիրը վերաբերում է ինքնորոշման հակամարտությունների ժամանակ տարածաշրջանից բռնի, ռազմական ուժով դուրս մղված փախստականներին, ու գործընթացը տեղի է ունենում աշխարհաքաղաքական տրանսֆորմացիայի սուր փուլում։
«Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն Էդգար Ղազարյանը և Դավիթ Սարգսյանը քննարկում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի անարգումը, վարչախմբի կողմից նրանց մոռացման քաղաքականությունը, զոհերի ծնողների հանդեպ պարբերաբար դրսևորվող բռնությունները, անարգանքը, քրեական գործերը, նահատակների փառքի անկյունների ապամոնտաժումը կրթական հաստատություններից, և այլն։