Թուրքիային օգնող, Արցախն անտեսող իշխանությունը

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած և տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած ավերիչ երկրաշարժը Փաշինյանի վարչախմբի համար մի հերթական հնարավորություն ստեղծեց՝ մարդասիրական պարտքի անվան տակ հաճոյանալու թշնամի պետությանը։

Փաշինյանը նախ զանգահարեց և ցավակցեց Էրդողանին, ապա և տասնյակ փրկարարներ ուղարկեց Թուրքիա՝ օգնելու երկրաշարժի հետևանքների վերացմանը։ Մինչդեռ աղետի գոտում այնպիսի անվերահսկելի վիճակ է, հանցավորությունն ու դիակապտությունը ծաղկում են, որ անգամ գերմանացի ու ավստրիացի փրկարարներն են հայրենիք վերադառնում։

Ռուսաստանը ևս ավարտում է առաքելությունն այդ երկրում ու փրկարարներին վերադարձնում հայրենիք։ Իսկ հայ փրկարարները շարունակում են աշխատել, երբ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ աղետյալ թուրք ժողովուրդը բնավ բարեկամական զգացմունքներ չի տածում իրեն օգնելու շտապած հայերի հանդեպ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս