Արցախը պետք է չենթարկվի Երևանի ճնշմանը. պետք է դիմադրի Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությանը. Րաֆֆի Հովհաննիսյան

Կառավարության փետրվարի 16-ի նիստում Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայում տեղի ունեցած երկրաժարժից հետո իրենց Կառավարության ձեռնարկած քայլերի վերաբերյալ քննադատություններին արձագանքելով, դրանք անընդունելի համարեց.

«Ես չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, որ դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն, ու որևէ մեկը կարող է դրան անտարբեր մնալ, դա անընդունելի է։ Ես ցավում եմ, որ որոշակի որակական փոփոխություն տեղի է ունենում այսպիսի աննախադեպ աղետի պայմաններում, բայց նաև երևի մարդկային ողբերգությունը օբյեկտիվորեն մարդկանց միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում: Հույս ունեմ, որ իսկապես սա կարող է մի նոր ելակետ դառնալ տարածաշրջանում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հաստատման համար»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, կարևորելով Թուրքիայում երկրաշարժից տուժած հայերին օգնելու հարցը, միևնույն ժամանակ շեշտեց՝ հայեր ապրում են նաև Արցախում։

«Նորածին հայեր կան Արցախում, մենք նրանց պետք է զորավիգ լինենք, իսկ քանի դեռայս մարդիկ են ՀՀ իշխանությունը, դա չի լինելու, հետևապես՝ մենք պետք է շարունակենք պայքարը՝ փորձելով ուղղել այս իշխանության ահավոր զզվելի սխալները՝ ուղղված Հայաստանի միջազգային գործընկերներին։ Մենք պետք է որպես ազգ՝սրբագրենք այդ ահավոր արատները, որոնք ստեղծեցին այս իշխանությունները»,- ասաց Հովհաննիսյանը՝ընդգծելով, որ Հայաստանի և Արցախի ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն է կրում մեզնից յուրաքանչյուրը, անգամ նրանք, ովքեր չեն ընտրել այս իշխանությանը, պատասխանատվություն ունեն բոլորը, պարզապես տարբեր է ամեն մեկի պատասխանատվության բաժինը, սա իր արատներով և հանցագործություններով գերազանցեց բոլորին։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին, Րաֆֆի Հովհաննսիյանն՝ ընդգծեց, որ այդ այցը որևէ դրական օգուտ Հայաստանի համար չի ունենալու, քանի դեռ Հայաստանը չի բավարարել Թուրքիայի պահանջը, իսկ այդ պահանջը Արցախն է ՝ Ադրբեջանի կազմում, և Սյունիքով միջանցքի բացումը։

«Թուրքիան հետապնդում է իր ազգային քաղաքականությունը. Հայաստանի նկատմամբ այդ քաղաքականությունը չի փոխվելու։ Հայաստանի ժողովուրդը պետք է դա գիտակցի, ավելին՝ այս վարչախմբի օրոք որևէ լավ բան չի սպասվում. պատրանք պետք չէունենալ, որովհետև Թուրքիան չի փոխվելու, եթե փոխվեր, ապա ՀՀ իշխանության ներկայացուցիչները Թուրքիայից կվերադառնային ավետիսով, և Բերձորի միջանցքը կբացվեր։ Թուրքիան չի գնա Հայաստանի հետ սահմանի բացման՝ առանց իր նախապայմանների բավարարման, այնպես որ, ոչ թե այդ այցն է պատմական, այլ այս իշխանությունը պետք է դառնա պատմական»,- ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, ապա Հովհաննիասյանն ընդգծեց՝ առաջնային է Արցախում մեկ միասնական գաղափարի, չհանձնվելու շուրջ համախմբումն ու թիմերի չբաժանվելը։

«Արցախը պետք է չենթարկվի Երևանի ճնշմանը. պետք է դիմադրի Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությանը»,- շեշտեց Հովհաննիսյան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս