«Նորից եմ հարցնում 30-ն անց սպային՝ իսկապես ոչ մի բան չեն ասե՞լ, ոչ մի առաջարկ չի՞ եղել». Էդիկ Բաղդասարյան
Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նորից եմ հարցնում 30-ն անց սպային՝ իսկապես ոչ մի բան չեն ասե՞լ, ոչ մի առաջարկ չի՞ եղել:
Հարցնում եմ, քանի որ չեմ հավատում, որ նույնիսկ այսպիսի անգնահատելի ռեսուրսի մասին չի մտածում այս իշխանությունը: Սպայի վրա պետությունը հսկայական միջոցներ է ծախսել:
Փորձառու սպաներ, ռազմական գործությունների մասնակցած: Ու հիմա չի էլ ուզում իմանա՝ իր այդ ռեսուրսն ինչ եղավ: Արցախի պաշտպանության բանակում հարյուրավոր սպաներ կային, որոնք արդեն այստեղ են, երկուսի հետ խոսել եմ, նրանց ճանաչում եմ:
Որեւէ մեկը նրանց չի ասել, թե ինչ կարող են անել, ինչ պիտի անեն: Բայց պետությունը նրանցից յուրաքանչյուրի հետ պետք է խոսեր, նրանցից շատերը ուզում եմ ծառայել Հայոց բանակում: Ապահովեք նրանց բնակարաններով, առաջնահերթ:
Իսկ ովքեր որոշել են լքել երկիրը, զրուցեք նրանց հետ, համոզեք, որ չգնան երկրից»: