Բաքուն պատրաստ է կազմակերպել ՄԱԿ-ի մարմինների այցը Ղարաբաղ. Բայրամով

Բաքուն պատրաստ է կազմակերպել ՄԱԿ-ի մարմինների այցը Ղարաբաղ՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի համակարգող նախագահի ղեկավարությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի հետ Բաքվում կայացած հանդիպմանը:

Նա նաև ասել է, որ Ղարաբաղի «հայ բնակիչներին ոչինչ չի սպառնում»։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Բայրամովը նշել է.

«Չնայած միջազգային գործընկերների միջնորդությամբ Ադրբեջանի բոլոր ջանքերին, հայկական կողմը շարունակում է խոչընդոտել խաղաղ գործընթացին: Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930