«Արցախից դուրս ենք եկել սեպտեմբերի 28-ին, երբ այնտեղ շատ քիչ մեքենաներ ու մարդիկ էին մնացել։ Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած աղետը՝ պայթյունը, մեզ ստիպեց, որպեսզի մաքսիմալ ուշ դուրս գանք Ստեփանակերտից և մեր սուրբ պարտականությունը կատարենք՝ մինչև վերջին վիրավորը և այրվածքով հիվանդը տեղափոխենք։ Վերջին հիվանդին տեղափոխելուց հետո, Ստեփանակերտում՝ իրենց տներում կային մարդիկ, որոնք տարբեր հիվանդություններ ունեին՝ ինսուլտով, սոմատիկ հիվանդություններով, հոգեկան խնդիրներով։ Վերջին 30-40 հոգուն ավտոբուսներով ճանապարհեցինք և միայն դրանից հետո կարողացանք մենք էլ դուրս գալ՝ մեր ընտանիքներով։
Գրանադայում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ:
Աշխարհի բազմաթիվ երկրներում հոկտեմբերը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի ընթացքում իրազեկման միջոցառումներ են անցկացվում՝ հորդորելով կանանց հետազոտվել։
Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:
«Արցախը հանձնեց, հետո էլ այդ հանձնումը վերահաստատեց սեպտեմբերի 19-ի իր խայտառակ ելույթով, երբ ասեց՝ մեզ ուզում են ներքաշել ռազմական գործողությունների մեջ, բայց մենք չենք ներքաշվելու: Դա ուղղակիորեն Արցախի ժողովրդին և Արցախի Հանրապետությանը դավաճանելու ակտ էր, որովհետև դու քո ժողովրդի մի հատվածին հենց այնպես հանձնեցիր՝ ասելով, որ մենք չենք ներքաշվելու որևէ գործողության մեջ, կամ, ասել է թե, իրենք ինչ ուզում են լինեն, մենք գոնե ողջ մնանք:
Այսօր՝ Եվրոպական միության օրենսդիր մարմնի պլենար նիստի օրակարգում ընդգրկված էր՝ «Լեռնային Ղարաբաղում իրավիճակն Ադրբեջանի հարձակումներից հետո և Հայաստանի նկատմամբ շարունակական սպառնալիքները» վերտառությամբ հարցը:
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ Գրանադայում հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ և կքննարկի Հայաստանին աջակցությունը։
Եվրոպական Խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշելը Գրանադայի Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ցնցված էին Լռնային Ղարաբաղում ուժ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի որոշումից։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4-ամսյա կալանքը։
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատեց՝ Արցախում սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից առաջ ԱՄՆ, ԵՄ և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել և շփումներ են ունեցել։ Զախարովան տեղեկացրեց, որ իրենց դիմել են Միացյալ Նահանգները և Եվրամիությունը՝ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ։ «Կողմերը տեսակետներ են փոխանակել իրավիճակի հետ կապված, միայն այդքանը»,- երեկ ճեպազրույցում ասաց Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից:
Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Արցախում տեղի է ունեցել քաղաքական հեղաշրջում, հրաժարվել են երկխոսությունից. ՔՊ-ական պատգամավոր
Փաշինյանը հեշտությամբ Արցախը մատաղ արեց թուրքին. Լիլիթ Գալստյան
Արայիկ Հարությունյանը գերության մեջ է, չի կարող մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը. Աբրահամայան
ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին և ներկա պետական այրերի ձերբակալությունը, որոնց մեջ է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, նշված է ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարության մեջ։
«Երկար ու ձիգ փորձությունների ու տառապանքների միջով անցած, արարչական համբերությամբ օժտված, սակավապետ և զուսպ մեր ուսուցիչներ, շնորհավո՛ր Ձեր տոնը։ Մի վերջին անգամ էլ հավաքեք Ձեր ուժերը և սերնդին փոխանցեք Սրբազան Հայրենիքի գաղափարը։
Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո է 15 նույնականացված հայ։ Այս մասին Տելագրամի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը` վկայակոչելով իր աղբյուրները։
ԼՂ-ից տեղահանվածներին Լեհաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ, մասնավորապես՝ անկողնային պարագաներ, սննդամթերք և այլն։
Անհատական մակարդակում անձնական ցավի, տառապանքի ձևով արտահայտվող այդ աղետը հավաքական, համազգային հարթությունում հայկական պետականությանը զրկել է առաջին հերթին իմաստից:
Բազմաթիվ արդարացի բողոքներ կան Արցախի կորստի հարցում Ռուսաստանի խայտառակ դերի և Հայաստանի սահմանները պաշտպանելու հարցում անգործության մասին։ Այնուամենայնիվ, շատ դժգոհություններ կան նաև միջազգային հանրության, այդ թվում՝ Միացյալ Նահանգների անտարբերությունից՝ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ։
Սամվել Նիկոյանի խոսքով՝ 2018 թվականին Փաշինյանին աջակցած և դրա համար հիմա ափսոսող մարդիկ համալրել են Փաշինյանի իշխանության հեռացումը ցանկացողների շարքերը, Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում. ապացույցը Երևանի ավագանու ընտրություններին այս խմբակի հավաքած ձայների քանակն է՝ 825 հազար ընտրողից ընդամենը 75 հազարինը, ուստի պետք է ոչ թե լացել և հանձնվել, այլ պայքարել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է։
«Մենք ընդամենը կարողանում ենք խնդիրները, կարիքներն առանձին փոխանցել ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբին, նա էլ փոխանցում է Կառավարությանը»։
ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցահասակ ավելի քան 21 հազար երեխաներից 6104-ն ընդգրկվել է ՀՀ-ի տարբեր կրթական հաստատություններում: Այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ծայրահեղ վտանգավոր վիճակ է։ Չկա մի երկիր, որը հայտարարել է, որ Հայաստանի դեմ պատերազմի դեպքում կաջակցի մեզ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Դանիելյանը։
Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդկանց թիվը հոկտեմբերի 4-ի ժամը 20:00-ի դրությամբ չի փոխվել. Հայաստան է եկել բռնի տեղահանված 100 հազար 632 անձ:
Ադրբեջանն առևանգել և ապօրինի ձերբակալել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այսօր հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը Բաքվում արդեն հարցաքննվել է, նրա պաշտպանությունը ստանձնել է ադրբեջանցի փաստաբան Ալով Սաֆարալիևը։
«Ֆրանս պրես» գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց։