Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի հնարավոր բանակցությունները։ Այս մասին նշում է Риа Новости լրատվական գործակալությունը:
ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՇՔԵՐԹԻ ՊԱՐՏՎԱԾ ԴԱՎԱՃԱՆԸ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները, որոնք նախատեսված է անցկացնել մայիսի 15-ին Ստամբուլում, հաջողություն կունենան։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
Եվրամիությունը մտադիր է սահմանափակել ռուսական 25 նավթային տանկերների տեղաշարժը՝ արգելելով նրանց մուտքը Բալթիկ և Հյուսիսային ծովեր: Այս մասին հայտնում է EUobserver պորտալը։ Այդ նավերը կարող են ճանաչվել ռուսական ստվերային նավատորմի մաս, որը Եվրահանձնաժողովի կարծիքով օգտագործվում է արևմտյան նավթային էմբարգոն շրջանցելու համար:
Հայկ Խալաթյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, այլ հակառակը՝ օգտագործելու է նրանց «խաղաղություն՝ ցանկացած գնով» մոտեցումը՝
Հնդկաստանը առայժմ դադարեցրել է Պակիստանի վրա հարվածները և հետագա գործողությունները կկատարվեն՝ կախված Իսլամաբադի քայլերից: Հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով «Սինդուր» գործողության մեկնարկից ի վեր ազգին ուղղված իր առաջին ուղերձում։
«Ադրբեջանական զորքի կողմից ռազմակալված Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը չի վերականգնվում։ Ավելին, բանակի մարտական ոգին նսեմացնում են՝ անընդհատ անելով հայտարարություններ, թե կրակելու հրաման չկա, և բանակի առջև ռազմական գործողության դիմելու խնդիր դրված չէ»,- ասաց Քերոբյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջիկա բանակցությունները կարող են արդյունավետ լինել։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն այսօր հանդիպել է Լիբանանուն Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուտաքովի եւ Սիրիայում ռուսական համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպի հետ։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, անդրադառնալով ՌԴ-Ուկրաինա խաղաղության գործընթացին, ասել է՝ «Նախագահ Էրդողանը հանդիպումներ է ունեցել աշխարհի առաջնորդների հետ, քննարկումներ են տեղի ունեցել պարոն Մակրոնի և Պուտինի հետ։ Մենք ձգտում ենք հասնել խնդիրների խաղաղ կարգավորման։ Սա մեր նախագահի տեսլականն է։ Կարծում եմ՝ կողմերը կհանդիպեն առաջիկա օրերին։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կխստացնի ներգաղթի քաղաքականությունը և երկրում ապրելը կդարձնի օտարերկրացիների համար «արտոնություն», այլ ոչ թե իրավունք, հայտարարել է վարչապետ Քեյր Սթարմերը։ «Իմիգրացիոն համակարգի բոլոր ոլորտները, այդ թվում՝ աշխատանքը, ընտանիքը և կրթությունը, կխստացվեն, որպեսզի մենք ավելի շատ վերահսկողություն ունենանք։ Կարգի կիրարկումը կլինի ավելի խիստ, քան երբևէ, և միգրացիայի թվերը կնվազեն», – ասել է Սթարմերը սպիտակ թղթի հրապարակումից առաջ մամուլի ասուլիսում։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների։
Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։
Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը հայտարարել է, որ Ռուսաստանը մինչև օրվա վերջ պետք է արձագանքի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկին։ Հակառակ դեպքում Ռուսաստանը կբախվի պատժամիջոցների։
Այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։
Գերմանիայի կառավարությունը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր բանակցություններին։ Այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Հնդկաստանի և Պակիստանի միջև միջուկային պատերազմը։
Թեև թուրքական ու միջազգային մեդիաններն ու գործիչները շտապում են ցնծալ՝ նշելով, որ պատմական իրադարձություն է տեղի ունեցել և ավարտվել է ամենաերկարատև ու արյունալի հակամարտություններից մեկը, ես կառաջարկեի հիշել, որ նմանատիպ հայտարարություններ նախկինում ևս եղել էին, և դեռ հայտնի չէ՝ արդյոք սա կդառնա իրականություն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Միացյալ Նահանգներում դեղերի գները նվազեցնել 59%-ով։ Այդ մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Թուրքիայում բանակցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Փետրվարի վերջին ՔԱԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ բանտարկություն է կրում Թուրքիայում, կոչ արեց կուսակցության հետ կապված բոլոր կազմավորումներին վայր դնել զենքերը, դադարեցնել հակամարտությունը Անկարայի հետ և լուծարել ՔԱԿ-ը։
Հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս դինամիկան հասկանալու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել Թրամփի վարչակազմի և ՀՀ իշխանությունների միջև շփումներին, դրանց բովանդակությանն ու մակարդակին։
Լևոն 14-րդը շեշտել է պատերազմները լուսաբանող լրագրողների խիզախությունը՝ հավելելով, որ նրանք «պաշտպանում են արժանապատվությունը, արդարությունը և տեղեկացված լինելու մարդկանց իրավունքը», որովհետև միայն «տեղեկացված անհատները կարող են ազատ ընտրություն կատարել»։
Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է լուծարման մասին՝ նշանավորելով թուրքական պետության դեմ չորս տասնամյակ տևած զինված ապստամբության ավարտը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ավելի վաղ Հունգարիայի կառավարությունը հայտարարել էր, որ առաջիկա տարիներին Ռուսաստանից էներգակիրների ներկրումը դադարեցնելու Եվրահանձնաժողովի ծրագիրը կհանգեցնի երկրում տարեկան մինչև 2 միլիարդ եվրոյի լրացուցիչ ծախսերի։
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան:
Թրամփի արձանի նախագծի կայքում նշվում է, որ մանրաքանդակը խորհրդանշում է աստվածային միջամտությունը, ինչպես նաև մարդու և միասնության ու տոկունության գաղափարը, որը ներկայացնում է Ամերիկան։
Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Գիշերվա հարվածների հետևանքով Գրայվորոն քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Կրասնոյարուժսկի շրջանում երկու մարդ վիրավորվել է մեքենաների վրա ԱԹՍ-ների հարձակումներից
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մայիսի 13-ին կմեկնի Անկարա՝ մայիսի 14-15-ը Անթալիայում կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանն ընդառաջ։