Այս անհեթեթ իրավիճակում կան երկու մեղավորներ: Առաջինը՝ նախագահ Օբաման է, որը խոստում է տվել և չի կատարել այն, այդպիսով խաբել իրեն հավատացած և իր օգտին երկու անգամ քվեարկած մարդկանց… Եթե Օբամայի համար միևնույն է՝ ամերիկյան հասարակությանը թողնել ճշմարտություն չասելու ժառանգություն, ապա դա իր խնդիրն է և ոչ թե ամերիկահայ համայնքի…
«Մի՞թե հարկավոր է պարտադիր հայ լինել՝ պաշտպանելու համար Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցը»,- BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է հայտնի փաստաբան Ամալ Քլունին, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացնելու է ադրբեջանցի ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը:
Կողմերը մտահոգություն են հայտնել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:
Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Ադրբեջան-Արցախ շփման գիծ այցելությունից հետո իրադրությունը կրկին սրվել է:
Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 1994 թ. մայիսին 12-ին անժամկետ կնքված համաձայնագիրը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումը: Հենց այս համաձայնագրի շնորհիվ է հիմք դրվել խաղաղ բանակցություններին և պայմաններ ստեղծվել հակամարտության արդարացի և վերջնական լուծմանն ուղղված միջնորդների գործունեության համար:
Նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումներ:
«Մենք գործ ունենք իրապես ահաբեկչական պետության հետ, որին ոմանք դեռ շարունակում են համարել «հանդուրժողականության մոդել»: Շատ խորհրդանշական էր, որ միակ երկիրը, որը ողջունեց և արդարացրեց Բաքվի կողմից սանձազերծած պատերազմը, Թուրքիան էր»:
Ֆրանսիայի դատարանը հոլանդացի ատամնաբույժին դատապարտել է 8 տարվա ազատազրկման 120 հիվանդի վնասելու համար: Դատարանն արգելել է նրան զբաղվել բժշկական գործունեությամբ, հայտնում է BBC-ն:
Գլենդելի MGN Five Star Cinema-ում կայացել է ամերիկաբնակ հայ ռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի ու Լազարևսկի շրջանների հայ համայնքների ներկայացուցիչների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է փոխանցվել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենա:
«Սերը վեր է բոլոր արգելքներից։ Նույնիսկ, եթե մենք ոչինչ չունենք, մենք կարող ենք պարգևել խինդ ու քնքշանք»։ Նա իր օրինակով ապացուցել է այս բառերի ճշմարտացիությունը։
«Ի՞նչ զիջումների մասին կարելի է խոսել ահաբեկչական պետության հետ: Մենք միշտ ասել ենք, որ Արցախի համար առաջնայինն անվտանգության խնդիրն է, դրա մեջ մենք հասկանում ենք մեր կարգավիճակը, այսինքն` Ադրբեջանը պետք է ընդունի, որ Արցախն անկախ պետություն է, պետք է համակերպվի դրա հետ, սա բացարձակապես ենթակա չէ շահարկումների»:
«Համաձայն չեմ Հայաստանում շրջանառվող այն կարծիքների հետ, թե Մոսկվան է հրահրել։ Այո, Մոսկվան զենք է վաճառել, որի պահանջարկը եղել է, Մոսկվան պահել է կողմերի միջև հավասարակշռությունը, միանշանակ է նաև այն, որ եթե կա զենքի պահանջարկ, այն գնվում է, ապա նաև օգտագործվում է…»։
Հոլանդական De Telegraaf թերթն այսօր հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը, որտեղ նա գորիլայի տեսքով է պատկերված: Լուսանկարում Էրդողանն իբր խժռում է խոսքի ազատությունը:
Ղրիմի Գերագույն դատարանը Ղրիմի թաթարների մեջլիսը հայտարարել է ծայրահեղական կազմակերպություն և արգելել դրա գործունեությունը Ղրիմում և Ռուսաստանում, հայտնում է RIA Novosti-ն:
Բահրեյնի արտգործնախարար Խալեդ բեն Ահմեդ Ալ Խալիֆան սպառնացել է Իրանին պատասխան միջոցառումներ ձեռնարկել, եթե Իրանը շարունակի միջամտել արաբական երկրների ներքին գործերին, հայտնում է Sputnik գործակալությունը:
Իրաքի Էլ-Կուտ բազայում ռուս ինժեներ է մահացել, հայտնում է RIA Novosti-ն: Այս մասին հայտնել է Իրաքում Ռուսաստանի դեսպանությունը:
Շեդիայի անվտանգության ծառայությունը տեղեկություն է ստացել Իրաքի հետախուզության ներկայացուցիչներից այն մասին, որ երկրում ահաբեկչություններ են պլանավորվում, հայտնում է Expressen-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Գերմանացի քաղաքական գործիչներն ու լրագրողները դեմ են հանդես եկել «սև ցուցակներին», որոնք կազմվել են Թուրքիայում ԶԼՄ-ների a անցանկալի ներկայացուցիչների համար:
Պատերազմական դրության մեջ գտնվող Հայաստանի համար տեղի ունեցած միջոցառման նշանակությունը, իհարկե, հնարավոր չէ թերագնահատել: Տվյալ դեպքում խոսքը միայն միջազգային ուշադրության կենտրոնում լինելու մասին չէ (համաշխարհային ամենահեղինակավոր թերթերն ու լրատվական գործակալությունները լուսաբանել են «Ավրորան»), այլ թե ինչպիսի բովանդակություն է այդ ուշադրությունը գրավում:
Ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը՝ երեկ երեկոյան Երևանում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունին:
Թուրքիան դեռևս հեռու է Եվրամիությանն անդամակցելուց, ԵՄ-ի հետ Թուրքիայի բանակցությունները Բրյուսելի համար միակ հնարավորությունն է՝ օգնել երկրի արդիականացմանը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Եվրաﬕության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ապրիլի 24-ին Հայաստանում անցկացված «Ավրորա» մրցանակաբաշխությանը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատել է իր կուսակիցներին՝ հանրապետական Թեդ Կրուզին և Ջոն Քեյսիկին, հայտնում է Euronews-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է խախտել եվրոպական միասնականությունը, կարծում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Պուտինը «ընդհանուր առմամբ դիտարկում է ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը և տրանսատլանտյան միասնականությունը՝ որպես սպառնալիք ռուսական իշխանությանը», հայտարարել է Օբաման ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նախարար Արտեմ Ասատրյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել են նաև համայնքի ղեկավարների և մարզպետարանի աշխատակիցների հետ, քննարկել համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների կարևորությունը և տարածքների խնդիրը՝ նշելով, որ առաջիկայում Մեղրի, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում կգործի տարածքային կենտրոններ:
Բրիտանացի հայտնի փաստաբան Ամալ Քլունին՝ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը, BBC-ին տված հարցազրույցում պատմել է, որ, որպես ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի պաշտպան, նրա գործով փորձելու է հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմանը:
Գերմանական Դրեզդենում նոր՝ հակամիգրացիոն ակցիա է անցկացվել, որը գլխավորել է «Պեգիդա» հակամիգրացիոն շարժումը, հայտնում է Vesti-ն:
Բաքվում իր աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումը, որի բացմանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ու Մեհրիբան Ալիևան, հայտնում է APA գործակալությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսնակ Ջոն Քըրբիի խոսքով՝ Քերրին կոչ է արել Ալիևին և Սարգսյանին պահպանել հրադադարը: