Սամվել դպիր․ Վեհափառին աշխարհիկ անունով կոչելը զուգահեռներ է արթնացնում բոլշևիկյան ռեժիմի հետ
Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․
«Վեհափառին իր աշխարհիկ անունով կոչելու մոլուցքը սարսափելի զուգահեռներ է արթնացնում 1930-ականների աստվածամերժ բոլշևիկյան ռեժիմի հետ։
Չեկիստներն ու բոլշևիկներն էին այդպես դիմում հոգևորականներին՝ նրանց անվանարկելով և աշխարհիկ անուններով կոչելով, նախքան Մայր Եկեղեցին թալանելը, սեփական կալվածքներն ու գույքը խլելը և Խորեն Ա Մուրադբեկյան Կաթողիկոսին խեղդամահ անելը»։

