Բաժիններ՝

Հպարտ եմ իմ թիմով. Սանդրո Պերկովիչ

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հպարտ է այն աշխատանքով, որը հայաստանյան ակումբի ֆուտբոլիստները կատարեցին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Սիոն»-ի դեմ պատասխան խաղում։

«Նախ ցանկանում եմ շնորհավորել «Սիոն»-ին հաղթանակի կապակցությամբ ու հաջողություն մաղթել «Այաքս»-ի դեմ խաղում։ Թեպետ պարտվեցինք, սակայն ես հպարտ եմ իմ թիմով։ Նրանք տվեցին ամեն ինչ»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը։

Վերջինս, համեմատելով ներկայիս «Նոա»-ին ու նախորդ տարի Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլում հանդես եկած թիմին, ընդգծեց, որ ներուժի առումով տարբեր թիմեր են, և «Նոա»-ն ժամանակի ընթացքում կդառնա ավելի լավը։

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի երկրորդ խաղում Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր Երևանի «Նոա»-ն արտագնա խաղում մրցեց շվեյցարական «Սիոն»-ի հետ ու զիջեց 2:1 հաշվով։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով։ Երկու խաղերի ընդհանուր 4:3 հաշվով պայքարը կշարունակի «Սիոն»-ը։ Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոա»-ն լքում է պայքարը եվրագավաթներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31