86 տարեկան հասակում մահացել է հրապարակախոս Սերգեյ Կարա-Մուրզան, հայտնել է փիլիսոփա Ռուստեմ Վախիտովը իր «Կրասնայա Եվրասիա» Telegram-յան ալիքում։
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հաջորդ շաբաթ կայցելեն Իսրայել՝ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ խաղաղության ծրագրի իրականացումն առաջ մղելու նպատակով։
Ռուսաստանի դեմոնացումը նրանց պետք էր ԱՄՆ նախագահի դեմ պայքարելու համար: Այս մասին ասել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ:
ԱՄՆ Հավայի նահանգում գտնվող Կիլաուեա հրաբուխը կրկին ակտիվացել է, սա 2024 թվականի դեկտեմբերից ի վեր տեղի ունեցած 35-րդ ժայթքումն է, հաղորդում է Hawaii News-ը:
Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ուրբաթ օրը կոչ է արել Միացյալ Նահանգներին զերծ մնալ «Թայվանյան քարտը» խաղարկելու ռիսկային փորձերից և Չինաստանի Թայվանի տարածաշրջանը զինելուց, զգուշացնելով, որ «նման ցանկացած քայլ թանկ կարժենա Միացյալ Նահանգներին», հաղորդում է Սինհուան։
China Airlines Airbus A321 ինքնաթիռում ուղևորի հեռախոսի դյուրակիր լիցքավորիչը բռնկվել է, որի պատճառով ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել:
Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ իսրայելական ուժերը երեկ ավտոբուսի վրա հարձակման ժամանակ սպանել են ինը մարդու։
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի կառուցվածքային ստորաբաժանման նախկին տնօրեն Գենադի Սախարովը դարձել է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մասին նոր քրեական գործի մեղադրյալ։ Ինչպես TASS-ին հայտնել են՝ նոր գործը վերաբերում է ինժեներական ընկերությանը և բացահայտվել է հիմնական գործի քննության ընթացքում։
Իրանի և Աֆղանստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Ամիր Խան Մութթաքին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները։
9 բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` ամենաազդեցիկ գեներալներից մեկը, զրկվել են կոչումներից և հեռացվել Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից։ Տեղեկությունը հայտնում է РБК-ն` հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ իր զորքերը գրավել են Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի մարզի Պլեշչիևկա գյուղը:
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ուրբաթ մերժել Է Իսրայելի միջնորդությունը՝ Գազայի պատերազմի հետ կապված վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրամանները բողոքարկելու վերաբերյալ, հաղորդում Է AFP-ն:
Միջազգային քաղաքական հարթակներում օտար երկրների ղեկավարների կողմից ցավալիորեն ծաղրուծանակի ենթարկվող մեր պետության տխրահռչակ ղեկավարը չի կարող որոշել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գահի եւ գահակալի փոփոխության ճակատագիրը, մանավանդ որ ՀՀ սահմանադրությունը նրան նման լիազորություն չի տալիս։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, մեկնաբանելով Հունգարիայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, հայտարարել է, որ դեռևս վաղ է կապ հաստատել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Լեհաստանը, Բուլղարիան կամ Ռումինիան, նրանց օդային տարածքով ռուսական կառավարական ինքնաթիռների թռիչքի հնարավորության վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգացել է, որ «իսրայելցիները փոքր ինչ դուրս են գալիս վերահսկողությունից», այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ ամիս հրամայել էր հարված հասցնել Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներին, CBS News-ին ասել է նրա փեսան և գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշները։
Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն հրաժարվել է իր տիտղոսներից, այդ թվում՝ Յորքի դքսի տիտղոսից, հաղորդում է BBC News-ը։
Սպիտակ տունը ուրբաթ օրը հայտարարել է, որ կերկարաձգի երկրի որոշ խոշորագույն ավտոարտադրողների համար գործող սակագների նվազեցման ծրագրերը, հաղորդում է NBC News-ը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի պաշտոնական ժամկետը լրանալուց հետո երկրի միջուկային դոսիեն պետք է հանվի Անվտանգության խորհրդի օրակարգից, հաղորդում է Mehr-ը։
2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, վենեսուելական ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն X սոցցանցում հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իր հեռախոսազրույցի մասին:
Բաքուն չի եղել նոյեմբերի 9-ի 9-րդ կետի շահառու: Այդ կետի չկատարման առանցքային շահառուները եղել են հենց Ադրբեջանն ու Թուրքիան, բացի, իհարկե, Արեւմուտքից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանտից ազատ է արձակել խարդախության մեջ դատապարտված կոնգրեսական Ջորջ Սանթոսին։
Աֆղանստանի Պակտիկա նահանգի Արգուն շրջանում գիշերը Պակիստանի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 17 աֆղան խաղաղ բնակիչ, հաղորդում են աֆղանական լրատվամիջոցները։
Պեկինում շաբաթ օրը մահացել է հայտնի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Չինաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յան Չժեննինգը։ Նա եղել է 103 տարեկան և մահացել է հիվանդության պատճառով, հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով Ցինհուա համալսարանին։
Մենք այն տպավորությունն ունենք, որ մի քանի ամսվա և տարվա բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր այս տարածքի համար (Սյունիքի – խմբ.) ստեղծել ինչ-որ արտատարածքային միջանցք, դրա մասին DW-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Վաշինգտոնյան հռչակագրում Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության եկան այն հիմնական սկզբունքների շուրջ, ըստ որոնց պետք է ընթանա ապաշրջափակումը, և դա խիստ կարևոր է։ DW-ին տված հարցազրույցում դրա մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Դերասանուհի Նատալյա Վառլեյին, ով խաղացել է «Կովկասի գերուհի» ֆիլմում, տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը՝ դաստակի ցավերի պատճառով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել եվրոպացի առաջնորդների հետ:
Հոկտեմբերի 16-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The Aspen Institute-ի ռազմավարական խմբի և անվտանգության ֆորումի տնօրեն Նիամ Քինգի հետ, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անհարմար իրավիճակում է հայտնվել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո. նա ստիպված է եղել լրագրողների հետ խոսել Սպիտակ տան ցանկապատի ետևում, հաղորդում է РИА Новости-ն։
Մեծ Բրիտանիայի վարչապետը Միացյալ Նահանգներին առաջարկել է մշակել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության նախագիծ: