Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին Մոսկվայում իր ճապոնացի պաշտոնակից Տարո Կոնոյի հետ կայացած հանդիպմանը տվել է երկու երկրների միջեւ հաշտության պայմանագրի կնքման հարցի շուրջը բանակցությունների մեկնարկը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն իր ընտանիքի անդամներից մեկի մահվան կապակցությամբ վաղաժամկետ ավարտում է շրջագայությունը Մերձավոր Արեւելքում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելի նամակները երկրի այն ընկերությունների հասցեով, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք – 2» նախագծին, գնահատել է որպես հերթական սադրանք:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անհրաժեշտ է համարում իրագործել Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) շուրջ 2016 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքները, այլապես բրիտանական դեմոկրատիայի ինստիտուտների նկատմամբ վստահությունը, նրա խոսքով, կխարխլվի:
Թեհրանի մերձակայքում կործանված բեռնատար ինքնաթիռը պատկանում էր Իրանի բանակին:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի երկու կոմիտեների իրավաբաները կքննարկեն ցուցմունքներ տալու համար այն թարգմանիչներին կանչելու հնարավորությունը, որոնք ներկա են եղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպումներին:
Գազի պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքի բնակելի շենքում, ինչի հետեւանքով մի կին Է զոհվել, չորս մարդու ճակատագիրն անհայտ է մնում:
«Բոյինգ-707» բեռնատար ինքնաթիռ է հունվարի 14-ին կործանվել Թեհրանից արեւմուտք ընկած շրջանում:
Գդանսկի քաղաքագլուխը, որը վիրավորել էր հարձակման հետեւանքով, վիրահատություն է տարել, նրա վիճակը մնում է շատ ծանր:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիացիներին հղած նամակում հայտարարել է, թե կցանկանար, որ որքան կարելի է շատ քաղաքացիներ մասնակցեն հունվարի 15-ին մեկնարկող ազգային քննարկումներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տնտեսական միջոցներով է սպառնացել Թուրքիային, եթե նա որոշի հարձակվել սիրիացի քրդերի վրա։
Ազդեցիկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կարծում է, որ Միացյալ Նահանգների կառավարության աշխատանքի ժամանակավոր վերականգնումը կարող է Դոնալդ Թրամփին օգնել առաջընթացի հասնել Մեքսիկայի հետ սահմանի արգելապատի ֆինանսավորման շուրջը դեմոկրատների հետ բանակցություններում:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցները շարունակում են կատարել իրենց աշխատանքն ամենօրյա ռեժիմով, սակայն, պետական մյուս աշխատողների նման չեն վճարվում՝ Միացյալ Նահանգների դաշնային հաստատությունների մասնակի դադարեցման պայմաններում:
Airbus SE եվրոպական ավիաշինական կոնցեռնը եւ նրա ամերիկյան մրցակիցը՝ Boeing Co.-ն, 2018 թվականին չեն կարողացել պլանավորված քանակությամբ ինքնաթիռներ մատակարարել հաճախորդներին։
Սաուդյան Արաբիայում 40 հազարից ավելի կանայք վարորդական իրավունք են ստացել անցած տարվա հունիսին նրանց կողմից ավտոմեքենայի վարման արգելքի վերացումից հետո:
«Թույլ չենք տա ազգամիջյան կոնֆլիկտ Ղազախստանում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ղազախ հասարակական գործիչ, քաղաքական և տնտեսական վերլուծաբան Ռախիմ Օշակբաևը՝ անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցած ծեծկռտուքին և դրան հաջորդած հակահայկական տրամադրություններին։
Ֆրանսիայի Մորիյոն լեռնադահուկային հանգստավայրի երկու աշխատակից է զոհվել այն ժամանակ, երբ կիրառել է տեղումներից հետո կանխարգելիչ ձնահոս առաջացնող պայթուցիկ սարքը:
Նախորդ հինգ տարիների ընթացքում աշխարհում ավելի քան 30 հազար միգրանտ մահացել կամ անհետ կորել է:
Եգիպտոսի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հունվարի 13-ին երեք ամսով երկարաձգել է երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը, գրում է «Ալ Ահրամ» լրատվական պորտալը։
Թաիլանդը, որն աշխարհում բնական կաուչուկի խոշորագույն արտահանողն է, պլանավորում է հինգ տարում մեկ երրորդով կրճատել դրա արտադրությունը՝ գների բարձրացում ապահովելու համար, որոնք 2016 թվականից ի վեր պահպանվում են ամենացածր նշագծերի վրա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականության հավանության վարկանիշը 2019 թվականի սկզբին աճել է 5 տոկոսով:
Blue Origin ամերիկյան ընկերությունը պլանավորում է զբոսաշրջիկներին New Shepard նավերով ենթաուղեծրային թռիչքների ուղարկելն սկսել 2019 թվականի առաջին կեսին, բայց դեռեւս չի որոշել տոմսի գինը:
Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից ավելի քան 650 հազար փախստականների են երեք տարվա ընթացքում փրկվել Միջերկրական ծովում անօրինական միգրանտների փոխադրողների դեմ պայքարում Եվրամիության՝ ռազմածովային գործողության արդյունքում:
«Հայաստանը ունենալով իրավունք օգտվել համաձայնագրից, պետք է ժամանակ չկորցնի՝ օգտվելով այն բոլոր հնարավորություններից, որոնք արդեն հասանելի են ՀՀ կառավարությանը»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2018 թվականին գրեթե կես դարի ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ում նվազել են դեղորայքի գները:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է չորս մարդ:
Իսրայելական Elbit Systems ընկերությունն Ադրբեջանին է վաճառել վերջին մոդելի անօդաչու սարքեր, հայտնում է The Jerusalem Post-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ներկայում արտակարգ իրադրության ռեժիմ մտցնել երկրում ու սպասում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ԱՄՆ կոնգրեսի կողմից միջոցների հատկացման վերաբերյալ որոշման ընդունմանը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում հունվարի 12-ին պայթյուն է որոտացել:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հայկո Մաասը հունվարին կայցելի Մոսկվա: