Բաժիններ՝

Թրամփը բղավել է Քանյե Ուեսթի վրա, երբ վերջինս նրան առաջարկել է լինել իր փոխնախագահը

Ամերիկացի ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթը հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բղավել է իր վրա Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

45-ամյա երաժիշտը, ով անցյալ շաբաթ հայտարարեց 2024 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին, նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահին հատկապես բարկացրել է այն, որ ինքը Թրամփին խնդրել է լինել իր փոխնախագահը:

Քանյե Ուեսթն իր և Թրամփի հանդիպման մասին պատմող տեսանյութը տեղադրել է Twitter-ի իր էջում, որն օրերս էր վերականգնվել արգելափակումից հետո:

Հիշեցնենք՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին անցյալ շաբաթ հայտնել էր նաև Դոնալդ Թրամփը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930