Բաժիններ՝

Չինաստանում երկու օր շարունակ COVID-19-ի ռեկորդային դեպքեր են գրանցվում

Չինացի բժիշկները վերջին 24 ժամում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 32 943 նոր դեպք՝ նախորդ օրվա համեմատությամբ 4 տոկոսով ավելի:

ՉԺՀ-ի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի՝ նոյեմբերի 25-ին հրապարակված տվյալների համաձայն՝ դա նոր հակառեկորդ է համավարակն սկսվելուց ի վեր:

Ըստ գերատեսչության ներկայացրած տվյալների՝ վարկաման նոր դեպքերի 90,5 տոկոսն անախտանիշ Է, 29 840 անախտանիշ հիվանդներից 186-ը ՉԺՀ է ժամանել արտասահմանից, մնացածները վարակվել են երկրում:

Վերջին մեկ օրում հայտնաբերված հիվանդներից 3 103-ի մոտ հիվանդությունն ընթանում է ախտանիշներով: Նրանցից 62-ը Չինաստան է ժամանել արտասահմանից: Երկրում երկրորդ օրը շարունակ ավելանում է վարակման նոր դեպքերի թիվը:

Նախկինում Չինաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թվի առավելագույն աճ էր արձանագրվել ապրիլի 14-ին՝ 29 411 դեպք:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Չինաստանում կորոնավիրուս էր հաստատվել ավելի քան 31 հազար մարդու մոտ: Դրանով պայմանավորված՝ երկրի իշխանությունները շարունակում են խստացնել հիվանդության դեմ պայքարի միջոցները: Չինաստանը COVID-19-ի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն է վարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս