Բաժիններ՝

Ռուս գեղասահորդ Վադիմ Նաումովի դին դեռ չի հայտնաբերվել

Ռուսաստանի հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի չեմպիոն Վադիմ Նաումովի մարմինը, ով գտնվում էր Վաշինգտոնի մերձակայքում կործանված ինքնաթիռում, դեռ չի հայտնաբերվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մարզիկի մայրը՝ Իյա Նաումովան։

«Տղայիս դեռ դուրս չեն բերել, մարմինը դեռ չեն գտել։ Ես չեմ կարող գնալ այնտեղ, ամուսինս շատ հիվանդ է, ես չեմ կարող նրան մենակ թողնել: Ես 82 տարեկան եմ»,- ՏԱՍՍ-ին ասել է Նաումովի մայրը։

Հունվարի 29-ի երեկոյան American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը և ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռը երկնքում բախվել են Ռոնալդ Ռեյգանի անվան միջազգային օդանավակայանի մոտ։ Ինքնաթիռը թռչում էր Կանզասից, օդանավում եղել է 60 ուղեւոր և անձնակազմի 4 անդամ։ Ուղղաթիռում առնվազն երեք զինվորական է եղել։ Բախումից հետո ինքնաթիռն ու ուղղաթիռը ընկել են Պոտոմակ գետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս