Բաժիններ՝

Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վերահսկողությունը հանձնել պետդեպին. ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է զրկել ԱՄՆ կրճատված Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) անկախությունից եւ այն հանձնել պետդեպարտամենտի վերահսկողությանը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով քննարկումների ընթացքին ծանոթ երկու աղբյուրների։

Այս շաբաթ Ազգային անվտանգության խորհուրդը թեմայի շուրջ քննարկումներ է անցկացրել, տեղեկացրել է իրազեկ աղբյուրը։ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ նման քայլը քննարկվել է, սակայն ասել է, որ վերջնական որոշումներ չեն կայացվել:

Անցած շաբաթ վարչակազմը սառեցրել էր ԱՄՆ արտաքին օգնությունը՝ հայտնելով, որ վերանայում է իրականացնում՝ համոզվելու համար, որ տասնյակ միլիարդավոր դոլարների օգնությունն ամբողջ աշխարհում համապատասխանում է նախագահ Դոնալդ Թրամփի «Ամերիկան ամենից առաջ» արտաքին քաղաքականությանը եւ հարկատուների փողերի վատնում չի հանդիսանում:

Աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ Սպիտակ տունն ուսումնասիրում է իրավաբանական լիազորությունները, որոնք Թրամփը կարող է օգտագործել USAID անկախությանը վերջ տալու հրաման տալու համար, եւ որ նա կարող է նման հրաման ստորագրել արդեն ուրբաթ երեկոյան կամ շաբաթ օրը:

Պարզ չէ՝ արդյո՞ք Թրամփն ունի Կոնգրեսը շրջանցելու եւ պետդեպարտամենտի հետ USAID-ը ձուլելու հրաման արձակելու իրավաբանական լիազարություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս