Բաժիններ՝

Ուկրաինայում Ռուսաստանի ակտիվությունը Լեհաստանին դրդել է օդ բարձրացնել մարտական ավիացիան

Լեհաստանը արձագանքելով Ուկրաինայում Ռուսաստանի ակտիվ գործողություններին՝ օդ է բարձրացրել իր մարտական ինքնաթիռները: Այս մասին նշված է Լեհաստանի զինված ուժերի ստորաբաժանումների օպերատիվ հրամանատարության տարածած հայտարարությունում:

«Ռազմական ավիացիան սկսել է գործել մեր օդային տարածքում»,- հայտարարել են զինվորականները:

Գործող ընթացակարգերի համաձայն՝ օպերատիվ հրամանատարը որոշել է գործի դնել իր տրամադրության ներքո գտնվող բոլոր ուժերն ու միջոցները։

Նրա խոսքով՝ Լեհաստանը օդ է բարձրացրել կործանիչների հերթապահ զույգեր, իսկ հակաօդային պաշտպանության ցամաքային համակարգերը և ռադիոտեղորոշիչ հետախուզման համակարգերը բերվել են բարձր պատրաստվածության մակարդակի։

Լեհ զինվորականները հայտարարել են, որ ձեռնարկված միջոցներն ուղղված են «խոցելի շրջանների» սահմանակից տարածքներում անվտանգության ապահովմանը:

Միաժամանակ նշվում է, որ օպերատիվ հրամանատարությունը հետևում է ընթացիկ իրավիճակին, իսկ ենթակա ուժերն ու միջոցները լիովին պատրաստ են անհապաղ արձագանքմանը: Վերջին անգամ լեհական կործանիչները նույն պատճառով օդ էին բարձրացվել այս տարվա հունվարի կեսերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս