Ալիևը բոնուս է տվել Փաշինյանին՝ ընտրություններից առաջ հայ ժողովրդի վրա խաղաղություն բառը վաճառելու համար. Աննա Գրիգորյան

Որևէ մեկը խաղաղությանը դեմ չէ, մենք պարզապես դեմ ենք փաշինյանական խաղաղությանը. այդպիսի խաղաղություն է հիմա Արցախում. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի լինելիության միակ երաշխիքը խաղաղությունն է։

«Դուք նույնիսկ խաղաղության նման լավագույն բառն եք այլասերել, ձեր բերած խաղաղությունը խաղաղության տեսք չի ստանում, ուստի հիմա որպես խաղաղության թուղթ ներկայացվողն ընդամենն ադրբեջանական պարտադրանքների արտացոլումն է. ամեն ինչ հանուն զիջումների է, որոնց Հայաստանը գնացել է, և դեռ Ադրբեջանը շարունակում է հայկական կողմին հաթաթա տալ»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչը ներկայացվում է՝ որպես Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ, ընդամենը ծառայելու է փաշինյանական իշխանության համար որպես ապագա ընտրություններին մասնակցելու քարոզչական միջոց։

Կարդացեք նաև

«Սա խաղաղության իլյուզիայի վաճառք է մեր ժողովրդին, Ալիևի կողմից բոնուս՝ տրված Նիկոլ Փաշինյանին, որպեզի կարողանա ընտրություններից առաջ խաղաղության պատրանք վաճառել ժողովրդին և կարողանա վերարտադրվել։ Ասելու են՝ եթե ուզում եք խաղաղություն, ապա դա բերելու է այս թուղթը, իսկ եթե ուզում եք այս թուղթը լինի, ապա պետք է գնաք Սահմանադրության փոփոխության։

Սա Ալիևի կողմից Նիկոլ Փաշինյանին տրված բոնուսն է, որովհետև Փաշինյանը, բացի ավերածություններից, տարածքների հանձնումից, կոռուպցիայից՝ այլ բան չունի հանրությանը ցույց տալու»,- ասաց Աննա Գրիգորյանը՝ ընդգծելով՝ ընդդիմության և ազգային ուժերի խնդիրն է՝ ժողովրդին բացատրել, որ այդ թուղթը խաղաղություն չի բերելու։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս