Անվերջանալի հերթ. Վերին Լարսի ճանապարհին խցանում է առաջացել

Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ճանապարհին, որը տանում է դեպի վրաց–ռուսական սահման, ավտոմեքենաների երկար խցանում է առաջացել։ Այդ մասին հաղորդում է Sputnik Գրուզիան:

Ենթադրվում է, որ մեքենաների համար երթևեկությունը սահմանափակ է ճանապարհի վերանորոգման պատճառով։

Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):
Հիշեցնենք նաև` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։

Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս