Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչ է ձերբակալվել

Թուրքիայի ոստիկանությունը երկրի հարավարևելյան հատվածում գտնվող Դիարբեքիր նահանգի մի շարք հասցեներում խուզարկություններ է իրականացրել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես խուզարկություն է իրականացվել Քայափընար շրջանի համաղեկավար Ջենքիդ Դյունդարի, «Միջագետքի կանանց լրագրողների ասոցիացիայի» (MKG) նախագահ Ռոզա Մեթինայի և «Կրթության ու գիտության թոշակառուների արհմիության» անդամ ուսուցիչների տներում:

Ինչպես նշվում է աղբյուրում, արդյունքում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Դյունդարը, ՄԵթինան, ուսուցիչներ և լրագրող Ահմեդ Սյումբյուլը: Նրանք ուղարկվել են «Ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք»:

Նշենք, որ Քայափընար շրջանի համաղեկավարը թուրքական ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կասկցության անդամ է:

Մինչ իր ձերբակալումը Դյունդարը սոցցանցում գրառում է կատարել՝ ասելով. «Ոստիկանները ներթափանցեցին իմ տուն, խուզարկություն են իրականացնում: Ինձ ձերբակալելու են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930